Նոր նշանակումներ՝ Տավուշի թեմում
ԹեմաՏավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի սույն թվականի օգոստոսի 12-ի հրամանագրով՝ սեպտեմբերի 1-ից Արժանապատիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը, ազատվելով Մակարավանքի հոգևոր հովվի պարտականություններից, նշանակվել է Իջևան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ, Գետահովիտ գյուղի Սուրբ Մատթեոս և Ենոքավան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ։
Հոգեշնորհ Հայր Սուրբի օգոստոսի 12-ի մեկ այլ հրամանագրով՝ սեպտեմբերի 1-ից Արժանապատիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը, ազատվելով Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Մատթեոս և Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովվի ծառայությունից, նշանակվել է Մակարավանքի, Աչաջուր գյուղի Սուրբ Զորավոր և Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
