ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ ԱՄՆ-ն չի փրկի Եվրոպան ռուսական հարվածներից. Փորձագետ Լեհաստանի վարչապետ Տուսկը լապտերներով զինված ռուսների ներխուժմանը Ջրային սադիզմի եւ կոմունալ ցեղասպանության երեւանյան սինդրոմ «Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Ժողովուրդ». Խորհրդարանում ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը իշխանական Անդրանիկ Քոչարյանն էր Թրամփը հայտարարեց, որ վետո կդնի դեմոկրատների բոլոր որոշումների վրա, եթե նրանք հաղթեն ընտրություններում «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում «Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյան կցել են Կապանի ընտրություններին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջին համարը, մեղմ ասած, «ուժեղ ձևերով» ձեռքերը լվաց իր իսկ քաղաքական թիմի անդամից․ Պողոսյան

Ներքաղաքական
«Ինձ համար Էդգար Ղազարյանը երբևէ համակրելի քաղաքական գործիչ չի եղել։ Բայց հնարավոր չէ չարձանագրել՝ նրա այսօրվա ելույթը բարեվարքության որևէ սահման չէր հատում։ Իսկ ահա դրան հաջորդած՝ Հայկ Կոնջորյանի հայտարարությունները, իմ ընկալմամբ, հատեցին բոլոր սահմանները:
Սակայն ամենաուշագրավը նույնիսկ դա չէր։
 
Առնվազն առաջին հայացքից տպավորությունն այնպիսին էր, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջին համարը, մեղմ ասած, «ուժեղ ձևերով» ձեռքերը լվաց իր իսկ քաղաքական թիմի անդամից։ Այն պահին, երբ ակնկալելի էր առնվազն քաղաքական թիկունք, այդ թիկունքը կարծես չկար։ Եվ հարց է առաջանում՝ եթե քաղաքական թիմը պատրաստ չէ հրապարակային կերպով կանգնել իր անդամի թիկունքին այն պահին, երբ վերջինս դրա կարիքն ունի, ապա ո՞ր պահին է ընդհանրապես դրսևորվում «թիմ» կոչվածը։
 
Հ.Գ. Իմ համոզմամբ՝ ընդդիմադիր թևի համար իշխող ուժի հետ որևէ «ուժեղ» կոնսոլիդացիա չի կարող հեռանկարային լինել», - գրել է փաստաբան ԱԲԳԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ