Ferrari Monza SP2-ի տերը Բրիտանիայում ձեռքբերման առաջին իսկ օրը կորցրել է իր 5 միլիոն դոլարանոց սուպերմեքենան
ՀասարակությունFerrari Monza SP2-ի տերը Բրիտանիայում ձեռքբերման առաջին իսկ օրը կորցրել է իր գրեթե 5 միլիոն դոլար արժողությամբ սուպերմեքենան՝ առանց ապահովագրության և վարորդական իրավունքի վարելու համար։
Լոնդոնի ոստիկանությունը բռնագրավել է հազվագյուտ Ferrari Monza SP2: Վարորդը չուներ վավեր ապահովագրություն և միայն ժամանակավոր վարորդական իրավունք: Մեքենան Բրիտանիայում գտնվել էր ընդամենը 24 ժամ, իսկ տերը վարել էր այն կես ժամից էլ պակաս:
Այս սուպերմեքենաներից արտադրվել է ընդամենը 499 օրինակ:
Ferrari-ն առգրավվել է ոստիկանության կողմից վտանգավոր և չապահովագրված վարորդության դեմ եռօրյա ռեյդի ընթացքում: Օգոստոսի 7-ից 9-ը ոստիկանները առգրավել են ավելի քան 8 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 90 մեքենա: Առգրավված մեքենաների թվում էին Lamborghini Revuelto և Urus, Rolls-Royce Cullinan և Wraith, Porsche 911 GT3, Bentley Continental, ինչպես նաև Ferrari, McLaren և Aston Martin:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70899
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
