Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Տիկնիզյանը Հունաստանում է, «Օլիմպիակոսին» միանալու համար

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը: Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը կանցնի բուժզննում, կստորագրի պայմանագիր և կմասնակցի պաշտոնական ներկայացմանը։

Ինչպես հայտնում է հունական Protothema պարբերականը, տրանսֆերի արժեքը գերազանցելու է 5 միլիոն եվրոն: Հայ պաշտպանը կնքելու է «4+1» տարի ձևաչափով պայմանագիր և անմիջապես տեղափոխվելու է թիմի գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի տրամադրության տակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Օլիմպիակոսում» Տիկնիզյանը փոխարինելու է Ֆրանսիսկո Օրտեգային, որն արդեն տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Փլեյթ»: Հատկանշական է, որ մինչ հունական ակումբի առաջարկն ընդունելը, հայ ֆուտբոլիստը մերժել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» տարբերակը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ