Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԱԱ. ԳՈՌ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԵՐԿՈՒ ՍՓՈՓԻՉ ԳՈՏԵՄԱՐՏԵՐՈՒՄ ԵՎ ԿՊԱՅՔԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչ ԳՈՌ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նվաճել է բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք, 72 կգ քաշային կարգում։

Սփոփիչ գոտեմարտերում Գոռը 9։0 հաշվով հաղթեց մոլդովացի Իգնատ Մեյկոյին, 6։1 հաշվով էլ վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին, բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կգոտեմարտի ուզբեկ Բեհրուզբեկ Վալիևի հետ։

Բրոնզե մեդալի համար կպայքարեն նաև 67 կգ քաշային ՅՈՒՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ և 97 կգ քաշային ԷՐԻԿ ՏԵՐ - ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, որոնք պարտվել էին կիսաեզրափակչում։

Հիշեցնենք, որ 77 կգ քաշային ՍԱՄՎԵԼ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ նվաճել է ոսկե մեդալ, իսկ 87 կգ քաշային ՅՈՒՐԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ արծաթե մեդալ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ