«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրա Ինչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածները Մոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին Սելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին «Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. Ռուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքում Կրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերը Թրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակ Եթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔ

Ժողովուրդ». Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն

Միջազգային

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչներին իրավապահ մարմինները տևական ժամանակ է՝ ահաբեկում են: 2025 թվականի դեկտեմբերից սկսած՝ իրավապահ մարմինները զինված, դիմակավորված մտնում են մարդկանց տները, նրանց տանում են բաժիններ ու ծեծի ենթարկում, նույնիսկ պահանջում՝ ընտանիքներով լքել գյուղը: ArmLur.am-ին դիմած բնակիչները ներկայացրեցին, որ ՈՒՆԵՆ ձայնագրություններ, որոնք առաջիկայում կարող են հրապարակվել:

Իսկ ինչից է սկսվել այս բռնությունների շղթան
ArmLur.am-ին դիմած քաղաքացիների պնդմամբ՝ իրենք էլ չեն հասկանում ոստիկանական այս «բեսպրեդելի» պատճառը, սակայն փաստն այն է, որ գյուղաբնակ տղաների նկատմամբ ճնշումը, բռնությունները սկսվել են այն բանից հետո, երբ նրանք դիմակայել են թմրամիջոցների, այսպես ասած, «զակլադկաներով»՝ տեղադրումով զբաղվող շրջանակներին, ովքեր փորձել են թմրամիջոց իրացնել այդ բնակավայրում: Սա, անշուշտ, վարկած է, որը պետք է ստուգվի, հաստատվի կամ ժխտվի միայն իրավապահների կողմից՝ օբյեկտիվ քննության արդյունքում:

Իսկ մինչ այդ՝ փաստեր

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանների բռնի գործողությունները սկսվել են դեռևս 2025 թվականի դեկտեմբերից և շարունակվում են մինչ օրերս: Ոստիկանական առաջին հարձակումը իրականացվել է դեկտեմբերին: Կոտայքի մարզի ոստիկանները զինված ու դիմակավորված միաժամանակ ներխուժել են Արզականի ավելի քան 10 տներ և, սպառնալիքներ, վիրավորանքներ հնչեցնելով, խուզարկություն արել՝ իբրև ապօրինի զենք հայտնաբերելու կասկածանքով: Խուզարկությունները արդյունք չեն տվել, ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ոստիկանների գործողությունները եղել են այնքան ագրեսիվ և չափի սահմաններից դուրս, որ տան անդամներից հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների միջամտության արդյունքում է հնարավոր դարձել փրկել մոր և երեխայի կյանքը:

Հղի կնոջից բացի՝ երեխա է տուժել

ArmLur.am-ին գյուղացիները պատմեցին, որ ոստիկանները ութամյա երեխայի ներկայությամբ վիրավորել են հորը, սպառնալիքներ հնչեցրել, քաշքշել են, ուժ գործադրել: Մի քանի ժամ տևած խուզարկության ընթացքում ոչինչ չհայտնաբերելով՝ ոստիկանները հեռացել են: Հատկանշական է, որ խուզարկվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի նախաձեռնվել, քանի որ անօրինական որևէ արարք նրանք չեն կատարել, ապօրինի ոչինչ իրենց տներում չեն ունեցել:

Երկրորդ հարձակում-խուզարկությունը

Նույն գյուղի նույն բնակիչների նկատմամբ երկրորդ հարձակումը և խուզարկությունը ոստիկանների կողմից իրականացվել է խորհրդարանական ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ: Այս անգամ ևս ոստիկանները ոչինչ չեն հայտնաբերել և վերադարձել են ձեռնունայն: Խուզարկվողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ հիմքեր չեն եղել:

Երրորդ հարձակումը՝ օրեր առաջ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանները, նույն ագրեսիվությամբ գործելով, բաժիններ են բերման ենթարկել ավելի քան տաս երիտասարդների, որոնցից մի քանիսին, ովքեր իրենց համար հատկապես անցանկալի և թիրախային են եղել, ծեծի ու խոշտանգման են ենթարկել հենց աշխատասենյակներում: Հարվածները հիմնականում հասցրել և փողոցային հայհոյանքներ է տվել մարզային քրեական ոստիկանության բարձրաստիճան սպա Վահան Մանուկյանը: Ծեծին մասնակցել են նաև այլ ոստիկաններ, ընդ որում՝ մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանը, ով իր հերթին ևս մեկ անգամ հարվածել է ու սպառնացել, որ ստիպելու է գյուղացիներին ընտանիքներով լքել տները և տեղափոխվել այլ բնակավայր: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հիմնականում դեմքի և գլխի շրջանում մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդներին, երբ տարել են մարզային ՀԿԳ քննիչ Վարդան Դավթյանի մոտ, վերջինս ոչ միայն օրինական ընթացք չի տվել ոստիկանների գործողություններին, թեպետ վնասվածքների հետքերը տեսանելի են եղել, այլև հորդորել է լռել կատարվածի մասին՝ խոստանալով մեկ-երկու օրվա ընթացքում փակել գործը:

Իսկ որն է խուզարկության հիմքը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննիչը և օպերները երիտասարդներին բերման ենթարկելու և խուզարկելու համար, որպես հիմք և առիթ, օգտագործել են մի քրեական վարույթ, որի հետ նրանք բացարձակապես կապ չեն ունեցել: Այդ քրեական գործը պարզապես օգտագործվել է խուզարկությունների համար թույլտվություններ ստանալու նպատակով: Դրա հաստատումն է նաև այն փաստը, որ բերման ենթարկվածներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ընդամենը մեկ անձ ձերբակալվել է և, 72 ժամը լրանալուց անմիջապես հետո, մեկուսարանից ազատ է արձակվել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծեծի ենթարկված երիտասարդները դեպքից անմիջապես հետո դիմել են մարզային և Երևանի բուժական հաստատություններ, վնասվածքներն արձանագրվել են, սակայն ոստիկանության աշխատակիցները նույնիսկ բժիշկների ահազանգից հետո որևէ ընթացք չեն տվել իրենց մարզային գործընկերների ենթադրյալ հանցավոր գործողություններին:

Հնչեղ անուններ՝ ընդդեմ գյուղացիների

Փաստորեն, այս ոստիկանները մարզում կարողանում են հորինված կամ կապ չունեցող քրեական վարույթներով դատարանից խուզարկության թույլտվություններ ստանալ անմեղ մարդկանց նկատմամբ, իսկ դատախազությունն էլ որևէ կերպ չի կանխում այս ենթադրյալ անօրինական գործողությունները: Հիմքեր կան ենթադրելու, որ համակարգված և հետևողական այս հետապնդումները իրականացվում են Չարենցավանում հայտնի Գրիշայի Կոստանդյանի ուղղորդմամբ և դրդմամբ, ով մտերիմ հարաբերություններ ունի թմրանյութի, զենք-զինամթերքի գործերով իրավապահների տեսադաշտում հայտնված քրեական հեղինակություն «Նար-Դոսցի Սերգոյի» հետ: Վերջինս տևական ժամանակ գտնվում էր ԱԱԾ մեկուսարանում և հունիսի ընտրություններից առաջ է ազատ արձակվել: ArmLur.am-ին պատմեցին, որ նրանք երկուսն էլ մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվում Կոտայքի դատախազության դատախազ Դավիթ Թովմասյանի հետ: Մեր լրատվամիջոցի ձեռքում է հայտնվել մի լուսանկար, որտեղ նշված երեք անձինք նույն սեղանի շուրջ խնջույքի են: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք տեղական «մաֆիայի» հետ, և ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ սա է ոստիկանական «բեսպրեդելի», երիտասարդներին պատժելու իրական պատճառը: ArmLur.am-ը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/70988 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը ՓաշինյանինՍելարայանը ունի հայկական արյուն ու գենետիկա, նա իր պարտքն արդեն կատարել է. Մելիքյան Ցավեցրին ու նեղացրին Մխիթարյանին. Մելիքյանը` Հենրիխ Մխիթարյանի` Հայաստանի հավաքականից հեռանալու մասին«Վերջապես...».AS պարբերականը` Ռանոսի նորամուտի և առաջին գոլի մասին. «ԱՅՍՔԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ՄԵԶ ԿՐԿԻՆ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ԿԳՄՍ-Ն». ՄՈՒԱՅԹԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏԱԿ ԲՐՈՒՏՅԱՆԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵԱ-ՈՒՄՅունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌուսասական ուժերը շատ կարեւոր բնակավայր գրավեցին Զապորոժեի արեւելքումԿրթո՞ւմ են երեխաներին, թե՞ դատարկում են գյուղերըԹրամփը«փոքր գին» համարեց Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի ժամանակԵթե շներ չունեք՝ հաչալ սովորեք․ ԶԱՐՄԱՆՔԶապորոժեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը ենթարկվել է հարձակմանԱրսեն Թորոսյանին շնորհվել է պատվավոր բայղուշի կոչում․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրկրի գլխավոր ընդդիմություն չդարձան, հավակնում են գլխավոր դեղագործի տիտղոսինՅունիբանկն աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներումԴատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցըԽորհրդարանի մանդատն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված