Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Վրաստանում հերքել են Լարսով ռեկորդային հոսքի մասին տեղեկությունները

Միջազգային

Վերջին մեկ օրվա ընթացքում Լարս անցակետով Վրաստան է մուտք գործել տարբեր երկրների 7880 քաղաքացի, իսկ 20 հազար մարդու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Rustavi 2-ը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։ 

Նույն ժամանակահատվածում այդ անցակետով Վրաստանից հեռացել է տարբեր երկրների 8406 քաղաքացի, հստակեցրել է գերատեսչությունը և կոչ արել չտարածել չստուգված տեղեկություններ ու չաղավաղել վիճակագրական տվյալները։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) հայտնել էր Լարսի անցակետով ռեկորդային հոսքի մասին։

Գերատեսչության՝ օգոստոսի 18-ի տվյալներով՝ մեկ օրում ռուսական անցակետով անցել է ավելի քան 20 հազար ուղևոր։ Անցակետն օգոստոսի 13-ին տարհանվել էր տագնապի ազդանշանի պատճառով։ Վաղ նախազգուշացման համակարգը փոփոխություններ էր արձանագրել Դևդորակի կիրճի գետի հունում։

Տագնապի ազդանշանի միացումից անմիջապես հետո Դարիալի անցակետում (որը Լարսի անցակետի վրացական կողմն է) գտնվող բոլոր անձինք տարհանվել էին անվտանգ վայր։ Լարս բազմակողմ ավտոմոբիլային անցակետով անցնող ճանապարհը ներկայումս Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային երթուղին է։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ