Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՁՅՈՒԴՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Սպորտ

 Էկվադորի Գուայակիլ քաղաքում մեկնարկել է Ձյուդոյի պատանիների Աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել 50 կգ, 55 կգ և 60 կգ քաշային կարգի մարզիկները։ 50 կգ քաշային Կարեն Նավասարդյանը հաղթելով առաջին գոտեմարտում, զիջեց երկրորդում ու այլևս շանս չունեցավ շարունակելու պայքարը։ 60 կգ Նարեկ Նահապետյանը ևս հաղթեց մեկնարկում, իսկ հաջորդ գոտեմարտում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս մնաց պայքարից։ 55 կգ քաշային ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆԸ, նախ հաղթեց իտալացի մարզիկ Էրիկո Պետրոսինոյին, ապա վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ներկայացուցիչ, 2026 թվականի Եվրոպայի գործող չեմպիոն Ժյուլ Բակի հանդեպ, երրորդ հաղթանակը Ադրբեջանի ներկայացուցիչ Իբրահիմ Թալիբովի նկատմամբ էր, որից հետո Նարեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ էլ հաղթեց ուկրաինացի Վիտալի Լիխոլյադին, իսկ եզրափակչում, ցավոք պարտվեց ամերիկացի մրցակցին Սեբաստիան Տերանին ու նվաճեց արծաթե մեդալ։ Նարեկը ծնունդով Գյումրեցի է, Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան, անձնական մարզիչներն են Հովհաննես Դավթյանը և Ազատ Մարտիրոսյանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ