«Թաղիր ինձ շրիշակի հետևում» ներկայացումը Կինեշմայում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը
Օգոստոսի 18-23-ը Կինեշմայում (ՌԴ) անցկացվում է VIII միջազգային կամերային թատերական ձևերի «Островский-FEST» փառատոնը, որի շրջանակում ներկայացվել է Պավել Սանաևի վիպակի մոտիվներով բեմադրված «Թաղիր ինձ շրիշակի հետևում» ներկայացումը։
Ներկայացման մեջ հանդես են գալիս Լիլիա Մուկուչյանն ու Վան Սադաղը, բեմադրության ռեժիսորն է Ելենա Վարդանյանը։ «Թաղիր ինձ շրիշակի հետևում» ներկայացումը հանդիսատեսն ընդունել է ջերմությամբ՝ ուղեկցելով այն երկարատև ծափահարություններով և«Բրավո» բացականչություններով։
Ներկայացումը «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հատուկ նախագիծն է։ Նախագծի ղեկավարն է «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Կինեշմայում ներկայացումը ևս մեկ հնարավորություն է ընձեռել միջազգային հանդիսատեսին ներկայացնելու Հայաստանի թատերարվեստն ու հայ արտիստների ստեղծագործական աշխատանքը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝