Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Ժողովուրդ». Իշխանությանը խանգարող Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամենաքաղաքականացված ու սուր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Իշխանական որոշ շրջանակներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ղազարյանի հարցը լուծված է համարում ոչ թե քաղաքական, այլ դատական ճանապարհով։

Բանն այն է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Օգոստոսի 6-ին հրապարակված տեղեկությունների համաձայն՝ դատարանը Ղազարյանին մեղավոր է ճանաչել Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ հրապարակումների գործով։ Սակայն այս փուլում խոսքը դեռ վերջնական դատավճռի մասին չէ․ դատարանը պետք է շարունակի դատական գործընթացը և որոշի պատժաչափը, իսկ կայացված վերդիկտը ենթակա է բողոքարկման։

Հենց այս հանգամանքն էլ քաղաքական շրջանակներում հարցեր է առաջացնում։ Եթե հետագայում կայացվի և օրինական ուժի մեջ մտնի այնպիսի դատական ակտ, որը հանգեցնի պատգամավորական մանդատի դադարեցման իրավական հիմքի առաջացմանը, ապա Ղազարյանը կարող է կանգնել խորհրդարանից հեռանալու փաստի առաջ։

Եվ այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Նոր ձևավորված խորհրդարանում Էդգար Ղազարյանը բավական ակտիվ է, կոշտ քննադատություններ է հնչեցնում իշխանության հասցեին և պարբերաբար հայտնվում է քաղաքական իշխանության համար ոչ այնքան հարմար իրավիճակների կենտրոնում։ Ուստի իշխանական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, նրա հետ կապված դատական գործընթացին հետևում են առանձնահատուկ ուշադրությամբ։

Սակայն այստեղ ամենակարևոր հարցը հենց սա է՝ արդյո՞ք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ, թե՞ իշխանության համար անհարմար քաղաքական գործչի հարցը փորձում է լուծվել դատարանի միջոցով։

Այս հարցի պատասխանն առավել կարևոր է դառնում այն ֆոնին, որ Ղազարյանն ինքը, ըստ հրապարակային հայտարարությունների, չի պատրաստվում հրաժարվել մանդատից։ Օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ մանդատը վայր դնելու հարց խմբակցությունում չի քննարկվել, և ինքը շարունակելու է իր գործունեությունը։

Այսինքն՝ պատգամավորի հեռացման քաղաքական ճանապարհ այս պահին չի ուրվագծվում։ Փոխարենը նրա ճակատագիրը կարող է կախված լինել դատական գործընթացի վերջնական արդյունքից։

Հատկանշական է նաև, որ Ղազարյանի նկատմամբ հարուցված գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ նրա հրապարակումներին։ Հրապարակված տվյալներով՝ մեղադրանքը վերաբերում է Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ