Կոմկուսը եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Հոկտեմբերի 16. Օրվա խոսք Ուկրաինացիները հիմա էլ Ռոնալդունից են զայրացած «Ժողովուրդ». Ինչ է սպասվում Հայկական երկաթուղուն Բաքուն Իսրայելի նախագահին օգնեց շրջանցել Անկարայի սահմանափակումները «Իրավունք». Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ԱՄՆ-ն Իրանի ուղղությամբ կենտրոնացնում է երեք ավիակիրային նավախումբ «Հրապարակ»․ 1500 հոգանոց սեւ ցուցակ կա Բան չմնաց, գալու են աջս համբուրեն․ ԲԱՄԲԱՍԱՆՔ «Իրավունք». «Մի «պրապուսկատ», սաղ թիմն ա պատասխան տալու»

Մեղադրանքի մի մասը արդեն իսկ բողոքարկվել է վարչական դատավարության կարգով, իսկ մյուս մասով չկան բավարար հիմքեր․ Շանթ Բագրատյանի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Իրավական

Քիչ առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։ Հիշատակվում է , որ պատգամավորի որդին պետությանը իբր մոտ 1,5 միլիարդ դրամի վնաս է պատճառել։ Իրականում, սակայն, հավաստի լուրերի համաձայն, վերը նշված գործը ունի առնվազն երկու տարվա պատմություն, եւ ուշադրություն, խոսքը ոչ թե, ըստ էության, քննիչի կողմից հիշատակված գումարի մասին է, այլ 150 միլիոն դրամի, որ վաղուց փոխհատուցվել է պետությանը։ Վերը նշվածի վերաբերյալ մենք կապվեցինք Շանթ Բագրատյանի փաստաբան ՀՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆԻ հետ, ով մանրամասնելով գործի էությունը նախ նկատեց․

-Ներկայացված մեղադրանքի մի մասը հիմնված է հարկային մարմնի կողմից կազմված լոկ ստուգման ակտի վրա, որը առանձին արդեն իսկ բողոքարկվել է վարչական դատավարության կարգով դատարան։ Իսկ մեղադրանքի մյուս մասով քր․ գործով առկա ապացույցները բավարար չեն Շանթ Բագրատյանի կողմի ղեկավարված լինելու եւ հարկերից խուսափելը Շանթի կողմից կազմակերպած  համարելու համար։ Անգամ այս պարագայում տվյալ ընկերությունների հարկային պարտավորությունները սխալ մեթոդով եւ ելակետերով են հաշվարկված։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ