Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սևիկյանը վերջնական դուրս է մնացել «Ֆերենցվարոշի» հայտացուցակից. Որտե՞ղ կշարունակի կարիերան Հայ ֆուտբոլիստը

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է հեռանալ հունգարական  «Ֆերենցվարոշից»: Ինչպես հայտնում է հունգարական Origo-ն, 25-ամյա հայ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իսրայելական «Հապոել Պետահ Տիկվան»:

Վարձավճարով անցկացրած մրցաշրջաններից հետո Սևիկյանն այս ամռանը վերադարձել էր հունգարական ակումբ: «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Բալաշ Բորբելին նրան դրսևորվելու հնարավորություն էր տվել երկու հանդիպումներում. հայ կիսապաշտպանը 16 րոպե խաղաժամանակ էր ստացել Եվրոպա լիգայի որակավորման փուլի «Վոյվոդինայի» դեմ խաղում, ապա մեկ խաղակես էր անցկացրել Հունգարիայի առաջնության՝ «Վաշաշի» դեմ մրցավեճում:

Սակայն դրանից հետո Սևիկյանը դադարել է հայտնվել խաղադաշտում։ Թեև «Տվենտեի» և «Գուրնիկ Զաբժեի» դեմ եվրագավաթային առաջին հանդիպումներում նա դեռևս պահեստայինների նստարանին էր, սակայն այժմ ընդհանրապես դուրս է մնացել թիմի հիմնական հայտացուցակից:

Sport5-ի փոխանցմամբ՝ «Հապոել Պետահ Տիկվան» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին, իսկ հունգարական հեղինակավոր Üllői129.hu աղբյուրը հաստատել է, որ իսրայելական ակումբի հետաքրքրությունը միանգամայն իրական է:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ