ՀԱՊԿ առաջնորդները կքննարկեն Հայաստանին պարտքի պատճառով ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Լավրով Անկախության հռչակագրի նկատմամբ սերը պետք է ավելի մեծ լինի, քան Նիկոլից վախերը. Շարմազանով Այլ անձի հետ ինտիմ կյանքի վերաբերյալ տեսանյութ է հանրայնացրել, սպшնել է 3 անձի, ինքնшսպшնությшն հասցնելու փորձ արել Ու՞մ համար է միայն բանկային սեվ ցուցակը գործում․ Վերաբացվում է Օֆշորային սկանդալը․ Հայտնի փաստաբանը բացահայտումներ է անում Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին

Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է»

Միջազգային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է։

 

Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։

 

Նրա խոսքով՝ Բաքվի մոտեցումն այն է, որ Նախիջևանի երկաթուղին պետք է հանդիսանա Ադրբեջանի երկաթուղային համակարգի մաս։ Այդ շրջանակում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում այն ընկերությունների և երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել նախագծին, ներդրումներ կատարել, եկամուտ ստանալ և միաժամանակ ունենալ այս երթուղով փոխադրումների երաշխավորված ծավալներ։

 

Ալիևը նաև հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմին այդ մասին պարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։

 

«Մեզ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն կամ այս տարվա վերջին, կամ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ 194 կիլոմետր։ Այդ պատճառով մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,– ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Ալիևը հավելել է, որ նախագծի նկատմամբ տարբեր ընկերությունների հետաքրքրության դեպքում հնարավորություն կա մասնակցելու ձևավորվող միջազգային կոնսորցիումին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ