Իսրայելը չի ձգտում Թուրքիային թշնամի դարձնել. Իրանական փորձագետ
ՄիջազգայինԻրանական փորձագիտական աղբյուրը վերջին օրերի թուրք-իսրայելյան սրացումներին նման գնահատում է տալիս.
«Իսրայելը չի ձգտում Թուրքիային թշնամի դարձնել։ Նրանք պահպանում են գաղտնի հաղորդակցության ուղիներ, որոնք ուղղված են Սիրիայում ուղիղ բախումը կանխելուն։
Միևնույն ժամանակ, սիոնիստական կողմը ուրվագծել է իր «կարմիր գծերը». Թել Ավիվը սպառնում է հետագա հարվածներով, եթե Սիրիայում տեղակայվեն թուրքական ՀՕՊ համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ինչը, ըստ նրա, կարող է սահմանափակել Իսրայելի օդային ուժը։
Իրավիճակը կտրուկ սրվեց օգոստոսի 18-ին Աբու ալ-Դուհիրի ավիաբազային սիոնիստական հարվածից հետո։ Թուրքիան դատապարտեց հարձակումը և հերքեց բազայում թուրքական ռազմական ներկայության մասին մեղադրանքները։
Այսպիսով, հրապարակային սպառնալիքների հետևում Անկարան և Թել Ավիվը արդեն գաղտնի դիվանագիտական փոխանակումներ են վարում, որոնցում հաղորդագրություններն այն մասին են, որ սիոնիստական ռեժիմը միաժամանակ պահպանում է Սիրիայում նոր ռազմական գործողությունների պատրաստակամությունը»։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71144
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk