Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ Սխալված միլիարդատերը ճիշտ է փնտրում Դեռ ձգո՞ւմ եք, ծերը ծերին հասցնո՞ւմ եք․ ԶԱՐՄԱՆՔ 17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը Թաթայի համերգը հետաձգվել է Քրքրեք՝ գտեք. Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ

Որեւէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել. ՔԿԾ-ն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի վերաբերյալ

Իրավական

Shamshyan.com-ը գրել էր, որ օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ 

Ըստ տվյալ հրապարակման՝ ՔԿՀ-ի աշխատակիցները խուզարկություն՝ այսպես կոչված «շմոն» կատարելու նպատակով մտել են խուց, ինչից հետո իրավիճակը լարվել է և ՔԿՀ-ի աշխատակիցների և կալանավորների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կալանավորների նկատմամբ ուժ է կիրառվել։

Վերը նշված լուրի իսկությունը պարզելու նպատակով «Իրավունքը» մեկնաբանություն է խնդրել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, Արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանից, ով նախ փաստեց. 

- Անդրադառնալով լրատվամիջոցներով տարածվող լուրերին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած «միջադեպի» մասին՝ հայտնում ենք, որ օգոստոսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, խցերից մեկում խուզարկություն իրականացնելիս, դատապարտյալներից մեկի մոտ նկատել են կասկածելի փաթեթ: 
Խուզարկությունը խոչընդոտելու նպատակով խցում պահվող դատապարտյալները ֆիզիկական դիմադրություն են ցուցաբերել։ Դատապարտյալներից մեկը հարվածել է ծառայողներից մեկի դեմքին և կասկածելի փաթեթը գցել սանհանգույցի կոյուղատարի մեջ։
Դատապարտյալների անհնազանդության, դիմադրության և ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու պայմաններում օրենքով սահմանված կարգով նրանց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ։ Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել։ Դատապարտյալներից մեկը ոտքի շրջանում ցավեր է ունեցել, հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, նրա մոտ արձանագրվել է սալջարդ, նույն օրը վերջինս վերադարձվել է ՔԿՀ։ Խցում գտնվող այլ ազատազրկված անձանց մոտ որևէ տեսակի մարմնական վնասվածք առկա չի եղել։
Իրականացված խուզարկության արդյունքում խցի տարբեր հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող, մոտ 32 մլգ հեղուկ զանգվածներով սրվակներ, 5 բջջային հեռախոս, 9 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք, ինչպես նաև դեղահաբեր, այդ թվում՝ անհայտ ծագման։
Դեպքի, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի նկատմամբ իրականացված բռնության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ