Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Արարատ-Արմենիան»` Եվրոպայի լիգայի հիմնական փուլի մասնակից

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»: 

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 1:0 հաշվով: 

90-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք վաստակեց, բայց 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման վրիպեց: Մրցավարը վերախաղարկեց 11-մետրանոցը, այս անգամ Սանդրո Լիման երկրորդ հարվածից գրավեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» դարպասը:

Առաջին խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Ռումինիայում խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:

«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակ գրանցեց հայկական ակումբային ֆուտբոլում եւ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ