Արցախյան 1-ին պատերազմից մինչեւ 44-օրյա պատերազմ զենք ստացել ենք ռուսական 102-րդ ռազմաբազայից․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Նարեկ Գրիգորյանը` ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Կատարի էմիրը կոչ արեց պատրաստվել Մերձավոր Արևելքում ամենավատ սցենարներին Կարծես թե Զելենսկուն պատրաստվում են «դուրս գրել» Նոր իրավիճակում Նիկոլին մնում է օր առաջ Մոսկվա մեկնելը ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը ժամանել է Ռուսաստան՝ քննարկումների Մասկը կոչ արեց արհեստական ​​բանականության հետ կոպիտ չխոսել. կվիրավորվի Բուլղարիայում հրկիզվել են Ուկրաինայի բանակին կապով ապահովող Starlink-ի 17 անտենաներից 11-ը Ժամանակն է, որ կառավարությունը քայլի փայտակոճերով Մեզ էշի տե՞ղ են դրել․ Զարոկյան

Չարախնդացողներին պետք է հիասթափեցնեմ. Հայտնի փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Եր՞բ կվերադառանա Վարդան Ղուկասյանը, ի՞նչ  ընթացքի մեջ է այս պահին միջազգային դատարանում քննվող դատավարությունը շատերին հուզող հարցի պատասխանին  «Իրավունքի» խնդրանքով պատասխանում Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան, հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանը.

- Վարդան Ղուկասյանի հարցը վաղուց դադարել է լինել մեկ անձի ազատության խնդիր․ այն հայտնվել է երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի ու հարաբերությունների խաչմերուկում։
Մարդը շուրջ մեկուկես տարի գտնվում է անազատության մեջ՝ առանց նրա նկատմամբ քրեական մեղադրանքի։ Այսքան երկարատև ազատազրկումը, դրա պայմաններն ու շարունակական անորոշությունը այլևս պարզապես իրավական ընթացակարգ չեն կարող ներկայացվել։ Դրանք առաջացնում են մարդու հիմնարար իրավունքների խախտման և անմարդկային վերաբերմունքի լրջագույն հարցեր՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։
Իսկ բոլոր այն չարախնդացողներին, որոնց թվում է, թե Վարդան Ղուկասյանը շարունակելու է անվերջ մնալ ճաղերի հետևում, պետք է հիասթափեցնեմ։
Ո՛չ մի բանտ հավերժ չէ։ Ո՛չ մի ապօրինություն՝ անժամկետ։ Եվ ո՛չ մի իշխանություն այնքան հզոր չէ, որ կարողանա անվերջ շրջանցել իրավունքը։
Վարդան Ղուկասյանը դուրս է գալու ազատության։ Իսկ դրանից հետո արդեն հարցը լինելու է ոչ թե այն, թե ինչո՞ւ նրան ազատ արձակեցին, այլ՝ ո՞վքեր, ինչո՞ւ և ի՞նչ պատասխանատվությամբ նրան այսքան երկար պահեցին անազատության մեջ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ