Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Ռեալ Սոսյեդադի» անդրադարձը` Զախարյանի պահեստայինները լքելու մասին

Սպորտ

 

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն հերքել էկիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լա Լիգայի երրորդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ (2-1) խաղի ժամանակ պահեստայինների նստարանը լքելու մասին լուրերը։

Նախկինում հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադի» վերջին՝ հինգերորդ փոխարինումից հետո Զախարյանը հասկացել է, որ  դաշտ չի դուրս գա։ Նա հանել է մարզաշապիկը, նետել դեպի պահեստայինների նստարանը, ապա առանց թույլտվության գնացել է հանդերձարան՝ առանց խաղի մնացած մասը դիտելու։

«Նա գնացել է զուգարան, ապա վերադարձել։ Այսքանը, ինչ տեղի է ունեցել», — Sport24-ին ասել է Մունդուատեն։

23-ամյա Արսեն Զախարյանի պայմանագիրը «Ռեալ Սոսյեդադի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ