Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Բավորությամբ և պրոֆեսիոնալիզմով Սպերցյանը շատ նման է Հենրիխ Մխիթարյանին. Մելիքյան

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ռուսական «Чемпионат» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Կրասնոդարից» սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխությանը՝ գնահատելով ֆուտբոլիստի ներկայիս վիճակն ու ապագա հեռանկարները։

«Ես շատ ուրախ եմ Էդուարդի համար: Նա մեզ համար առանցքային ֆուտբոլիստ է, հավաքականն առանց նրա նույնիսկ չեմ պատկերացնում։ Շատ եմ անհանգստանում և երկրպագում նրան, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա, չէ՞ որ դրանից են կախված նաև ազգային թիմի արդյունքները: Արդեն իսկ երևում է, որ նա իրեն հիանալի է զգում նոր ակումբում:

Սաուդյան Արաբիայից Եվրոպա տեղափոխվելն ավելի իրատեսական ու հեշտ է, քան Ռուսաստանից: Սպերցյանի տարիքը թույլ է տալիս դեռ երկար տարիներ փայլել բարձր մակարդակով։ Նա հատկապես կհամապատասխաներ իտալական ակումբներին, բայց կարող է խաղալ ցանկացած առաջնությունում։

Համոզված եմ՝ նրա նկատմամբ հետաքրքրությունը գնալով միայն կաճի. թող ակումբները պայքարեն նրա համար, նա դրան արժանի է:

Իր բնավորությամբ և պրոֆեսիոնալիզմով Սպերցյանը շատ նման է Հենրիխ Մխիթարյանին՝ նույնքան մարտական է և քրտնաջան աշխատող։ Ուստի հուսով եմ, որ Էդուարդի կարիերայում ևս կլինեն «Ինտերի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակի թիմեր»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ