Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվելու են նոր կարգով

Հասարակություն

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն անցկացվելու են նոր կարգով՝ հարցաշարերը բաժանվել են ըստ տրանսպորտային միջոցների կարգերի։

A, B և C կարգերի դիմորդները պատասխանելու են մեկ ընդհանուր, իսկ D և T կարգերի դիմորդները՝ առանձին հարցաշարի հարցերին։

Նոր հարցեր չեն ավելացվել, իսկ հարցերին կցված պատկերների որակը բարելավվել է։

 

Դրանք հետեվյալն են․

 

A, B, C, D, A1, B1, C1, D1 և “E” ընդլայնում
Երբ ստանում եք վարորդական իրավունք, կարևոր է հասկանալ՝ յուրաքանչյուր կատեգորիա ի՞նչ տրանսպորտային միջոցի է վերաբերում։
A - Երկանիվ մոտոցիկլետներ
A1 - Թեթև մոտոցիկլետներ (մինչև 125սմ³ շարժիչով)
B - Մինչև 9 տեղանոց ավտոմեքենաներ (ներառյալ վարորդը), մինչև 3.5 տոննա
B1 - Քառանիվ (կվադրոցիկլ) և եռանիվ տրանսպորտ
C - Ավտոմեքենաներ՝ 3.5 տոննայից բարձր (բեռնատարներ)
C1 - 3.5-ից 7.5 տոննա բեռնատարներ
D - Ավտոբուսներ՝ ավելի քան 16 ուղևորով
D1 - Ավտոբուսներ՝ մինչև 16 ուղևոր
“E” ընդլայնում -
Եթե վարում եք կցորդով տրանսպորտ՝ ձեր հիմնական կատեգորիային համապատասխան՝
օրինակ՝ BE, CE, DE՝ համապատասխանաբար B, C, D կատեգորիաների հետ կցորդիչի դեպքում:
Օրինակ՝
• BE՝ թեթև մեքենա + կցորդիչ
• CE՝ բեռնատար + կցորդիչ
• DE՝ ավտոբուս + կցորդիչ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ