Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

13 տարի անց էլ քո սերը չի մարում. Մարկ Սաղաթելյանի կինը, ամուսնու մասին

Մշակութային
Դերասան, շոումեն Մարկ Սաղաթելյանի 55 ամյակի կապակցությամբ, Նունե Միքայելյանը հուզիչ գրառում է կատարել.
 
«13 տարի անց էլ քո սերը չի մարում:
Այսօր լրանում է իմ անչափ սիրելի ամուսնուս Մարկ Սաղաթելյանի ծննդյան 55-րդ տարելիցը:
13 տարի է անցել, բայց տարիները չեն կարողացել ջնջել քո կերպարը, քո ձայնը, քո ժպիտը և այն մեծ սերը, որ թողեցիր մեր սրտերում։

Нет описания фото.
Դու ոչ միայն շատ ճանաչված ու սիրված դերասան էիր, այլև ամենակարևորը՝ լավ ամուսին, լավ մարդ և հրաշալի հայր։ Քո մարդկային տեսակը, բարությունն ու սերը քեզ անմահ դարձրեցին մեր հիշողություններում։

Нет описания фото.
Քեզ ճանաչողները հիշում են որպես տաղանդավոր ու սիրված դերասանի, իսկ մենք՝ որպես մեր կյանքի ամենաթանկ մարդու: Քո բացակայությունը տարիների հետ չի դարձել ավելի հեշտ, պարզապես սովորել ենք ապրել քո կարոտով:
Թող Աստված լուսավոր պահի հոգիդ:

Нет описания фото.
Դու ապրում ես քո թողած բարի գործերով, քո արվեստով, քո զավակների ու սիրելիների հիշողություններում։

Возможно, это изображение текстВозможно, это изображение текст
Հավերժ սիրով ու կարոտով՝ քո Նունիկս, Մարկ ջան:
Հանգչիր խաղաղությամբ, իմ սիրելի։ Դու երբեք չես մոռացվի»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ