Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Քաղաքապետ Ավինյանը օդո՞վ է երթեւեկում

Հայրենակիցներ


Խայտառակ խցանումների շքերթը շարունակվում է` այս անգամ ավելի մեծ հոսքով ու քանակով: 
Սեպտեմբերի սկզբին, երբ սկսվել է նոր ուսումնական տարին, երբ բոլորը վերադարձել են արձակուրդներից եւ շտապում են աշխատավայրեր՝ առավոտյան ժամերին, բառի բուն իմաստով, անանցանելի են դարձել նույնիսկ այն փողոցները, որոնք համեմատաբար թեթեւ են եղել:

Բանն այն է, որ Երեւան քաղաքում դեռ շարունակվում են քաղաքի որոշ փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Դրան գումարած տրանսպորտի հիմնախնդիրը՝ վճարման սխալ կազմակերպված համակարգով: Ավտոբուսի վարորդները իրենց վերադասից ստացել են հրահանգ` այսուհետ կանգառներում չբացել հետեւի երկրորդ ու երրորդ դռները, որպեսզի քաղաքացիները վճարումները կատարեն: Այդ «հանճարեղ» որոշման հետեւանքով, առավոտյան եւ երեկոյան, կանգառների մարդկանց քանակին զուգահեռ՝ գոյանում է անասելի հերթեր՝ զուտ վճարման պատճառով: Դա էլ իր հերթին հանգեցնում է խցանումների, ուշացումների եւ անիմաստ քաշքշոցի:

Ինչ վերաբերում է մեքենաներին, հարցը առավել քան լուրջ է ու անուղղելի: Քաղաքապետ Ավինյանը, կարծես, չտեսնելով քաղաքում խայտառակ խցանումները, իր համար հանգիստ զբոսնում է վերանորոգված դպրոցներով եւ շնորհավորում սեպտեմբերի 1-ը: Հետաքրքրի է՝ Ավինյանը օդո՞վ է երթեւեկում, թե՞...

Իսկ շուտով երեւանցիներին սպասվում են աշնանային անձրեւներ: Ա՛յ, այստեղ կսկսվի իրական կինոն՝ խցանումներ, հավանական ավտովթարներ, աննկարագրելի «ջրհեղեղներ», որոնք ոչ մի կերպ չեն մաքրվում:

Մնում է հազարերորդ անգամ Ավինյանին հարցնել՝ վերջապես ե՞րբ եք զբաղվելու քաղաքի խցանումներով, անձրեւաջրերի հեռացման հարցերով եւ ավտոբուսների նորմալ աշխատանքով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ