ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է

Ի՞նչ է կատարվում եվրոպական դեսպանատներում

Հասարակություն

Դեսպանատներում արտերկիր մեկնելու համար հերթագրումների խարդախությունը հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ դեսպանատուն մտնելու համար հարկավոր է նախապես գրանցվել, հերթագրվել եւ պատշաճ կերպով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, որը բնական եւ ընդունված գործընթաց է: Սակայն, այստեղ էլ «հայավարի» խարդախությունը անմասն չի մնացել:

«Իրավունք»-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, այս բնագավառում էլ կան խաբեբաներ, որոնք նույնիսկ հերթ կանգնելու մեջ են կարողանում գումար վաստակել: «Գործ» անողները 6-7 ամիս առաջ հերթագրվում են, հերթագրում են իրենց ընկեր, բարեկամ, ընտանիքի անդամներին եւ արդեն ամսվա թույլատրելի քանակը լրացնելուց հետո՝ 20.000 դրամով վաճառում են իրենց հերթը իրական դիմորդին:

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, դեսպանատուն մտնելու համար, օրենքով պահանջվող 12.000 դրամի փոխարեն ստիպված է լինում վճարել 32.000 դրամ, որպեսզի զուտ կարողանա իր փաստաթղթերը ներկայացնի դեսպանատուն: Կանցնի, թե՝ ոչ, դա այլ հարց է:

Արատավոր երեւույթը մեծ տարածում ու թափ է ստացել վերջին տարիների ընթացքում ու կարծես անհաղթահարելի դարձրել խնդրի լուծումը: Ըստ էության, Եվրոպական որեւիցե դեսպանատուն մտնելու համար, մարդիկ պետք է կա՛մ գրանցվեն մեկ տարի առաջ՝ «на всякий случай». դե մարդ ես, հանկարծ շտապ գործ ես ունենալու եւ ամեն դեպքում դու քո հետագա «страховка»-ն ես անում, կա՛մ ստիպված ես լինելու 20.000 դրամ ավել վճարել, որ մի 5 ամիս հետո հերթ ունենաս:

Հետաքրքիր է, այս ամենի համա՞ր Արտաքին գործերի նախարարությունն անվանափոխվեց ու դարձավ ԱԳ եւ միջազգային առեւտրի նախարարություն, տեղյա՞կ չեն, թե՞ հարմար է՝ տեղյակ չլինելը...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ