Իրանում նկատվել է հրետանային ստորաբաժանումների խոշոր տեղաշարժեր (Տեսանյութ) Դաժան խոշտանգումներ, առևանգումներ և ծեծ. Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինների բացահայտումները Եվրոպային սպառնում է պառակտում Ռուսաստանի և աջերի վերելքի հետ կապված. The Economist Սամվել Կարապետյանի կալանավորումը ընդդիմության օրակարգ չի կարող լինել․ Խորեն Գրիգորյան Ինչպես քոչարյանականները խաբեցին ընտրազանգվածին Պետք է Խաչատուր Ալբերտիչի հետ հանդիպեմ․ ինչու են վտարում Մհեր Արմենիային բնակարանից Որ ուժերն են մասնակցում Կարապետյանի տան հավաքին ՇՏԱՊ. Սամվել Կարապետյանի տանը արտակարգ հանդիպում է ԱՄՆ ընտրությունները դժվար թե կտրուկ փոփոխություններ առաջացնեն Ես հավատացյալ եմ դարձել, շատ խորը հավատացյալ․ Ռաֆիկ Համբարձումյան

Ինչ դաս կարող է տալ Բիշքեկի գագաթաժողովը Փաշինյանին

Միջազգային

­Մինչ Բիշ­քե­կում Նի­կոլ Փա­շին­յա­նը սպա­սում էր Վ­լա­դի­միր Պու­տի­նի հետ հան­դիպ­մա­նը, նի­կոլ­յան արտ­գործ­նա­խա­րար Միր­զո­յան Ա­րա­րա­տը հասց­րեց մի քա­նի ցնցող մտքեր հնչեց­նել: Խոսքն ա­ռա­ջին հեր­թին հայ–­ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին է, ո­րը, դա­տե­լով ՀՀ կա­ռա­վա­րութ­յան նոր հնգամ­յա ծրագ­րից, ար­դեն գո­յութ­յուն չու­նի:

ՏԵՍՆԵՍ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐ ԱՍԱԾԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵ՞Ց

­Բայց ա­հա պարզ­վում է, որ Միր­զո­յանն այլ պատ­կե­րա­ցում­ներ ու­նի «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր» աս­ված բուն գա­ղա­փա­րի մա­սին: Ըստ նրա տրա­մա­բա­նութ­յան, Հա­յաս­տա­նի հա­մար Ռու­սաս­տա­նը, ըստ էութ­յան, ի­րա­վա­կան, քա­ղա­քա­կան եւ տն­տե­սա­կան ա­ռում­նե­րով ա­վե­լին է, քան պար­զա­պես ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րը։ «Մենք ու­նենք այն­պի­սի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ո­րոնք մեզ դարձ­նում են դաշ­նա­կից­ներ, իսկ դա ա­վե­լին է, քան ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր լի­նե­լը։ Մենք միեւ­նույն տնտե­սա­կան ին­տեգ­րա­ցիոն տա­րած­քում ենք՝ ԵԱՏՄ, մենք ԱՊՀ ան­դամ ենք»։ Հե­տո Ա­րոն հի­շեց, որ Հա­յաս­տա­նը գո­նե մեկ ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն կա­ռույ­ցում` ՀԱՊԿ­–ում սա­ռեց­րել է իր ան­դա­մակ­ցութ­յու­նը, բայց դա կա­րե­ւոր չէ. «Մենք ու­նենք երկ­կողմ պայ­մա­նագ­րեր եւ պար­տա­վո­րութ­յուն­ներ, ո­րոնք մեզ դարձ­նում են դաշ­նա­կից­ներ նաեւ պաշտ­պա­նա­կան ո­լոր­տում։ Հետ­եւա­բար պետք չէ խու­ճա­պա­յին տրա­մադ­րութ­յուն­ներ գե­նե­րաց­նել եւ­ ար­հես­տա­կան թե­մա­ներ ստեղ­ծել»։

Ու թեեւ Ա­րոն նաեւ հի­շեց, որ «մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ա­ռա­ջա­ցել են ո­րո­շա­կի խնդիր­ներ», այդ թվում` «հայ­կա­կան ո­րոշ ար­տադ­րան­քի ներ­մուծ­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րի մա­սով»։ Մեկ էլ տրտնջում է, թե`« Մեր ռուս գոր­ծըն­կեր­նե­րը ի­զուր փա­կե­ցին հայ­կա­կան ար­տադ­րան­քի ար­տա­հա­նու­մը Ռու­սաս­տան։ Մենք ԵԱՏՄ ան­դամ ենք եւ­ ու­նենք բո­լոր ի­րա­վունք­ներն ու պար­տա­վո­րութ­յուն­նե­րը»: Բայց ան­մի­ջա­պես էլ ա­վե­լաց­րեց, թե` ռուս­նե­րը լավ կա­նեն, որ հայ­կա­կան եր­կա­թու­ղու կոն­ցեսիոն պայ­մա­նա­գի­րը վա­ճա­ռեն, ա­սեք, Ղա­զախս­տա­նին: Թեեւ ան­մի­ջա­պես էլ ա­վե­լացր­եց, թե` ռու­սաս­տան­ցի գոր­ծըն­կեր­նե­րը պատ­րաստ են քննար­կել Հա­յաս­տա­նից դե­պի Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քիա­յի սահ­ման­ներ տա­նող եր­կա­թու­ղա­յին հատ­ված­նե­րի վե­րա­կանգն­ման հար­ցե­րը:

­Թե այս ամ­բողջ խառ­նաշ­փո­թից ին­քը` Միր­զո­յան Ա­րոն, ինչ­պես է գլուխ հա­նում, ին­քը կի­մա­նա: Մի­գու­ցե փոր­ձեց ըն­դա­մե­նը Մոսկ­վա­յին մե­սիջ հղել, թե ինչ եք ա­սում, մենք ե­ղել եւ մնում ենք Ռու­սաս­տա­նի ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րո­ջից էլ ա­վե­լին, հե­տո ինչ, որ կա­ռա­վա­րութ­յան ծրագ­րից այդ դրույ­թը հա­նել ենք եւ մեր եր­կա­թու­ղին էլ ծրագ­րում ենք տալ թյուր­քա­կան պետութ­յա­նը` Ղա­զախս­տա­նին: Սա­կայն ո՛չ նման մե­սի­ջը եւ ո՛չ էլ Ա­րո­յի կամ հա­յաս­տան­յան այլ պաշ­տոն­յա­նե­րի բո­ցա­շունչ «ռու­սա­սի­րութ­յու­նը» հա­զիվ թե ընդ­հա­նուր պատ­կե­րի վրա ազ­դեն: Այն է` Մոսկ­վան շա­րու­նա­կում է Հա­յաս­տա­նին, ա­վե­լի կոնկ­րետ` հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րին ըն­կա­լել, որ­պես մի այն­պի­սի հաս­կա­ցութ­յուն, ինչ­պի­սիք էին ուկ­րաի­նա­կան իշ­խա­նա­վոր­նե­րը մայ­դա­նա­յին ժա­մա­նակ­նե­րում: Այն է` փոր­ձե­լով Ռու­սաս­տա­նի հաշ­վին փող աշ­խա­տել, միա­ժա­մա­նակ Ա­րեւ­մուտք էին խա­ղում: Եվ պա­հանջն էլ մնում է ան­փոփոխ, ան­կախ Ա­րո­յի` «ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րո­ջից էլ ա­վե­լին» «հան­ճա­րեղ» մտքե­րի. Հա­յաս­տա­նը պետք է ԵՄ կամ ԵԱՏՄ հար­ցով հան­րաք­վե անց­կաց­նի: Այդ թվում` Պու­տի­նի խոս­նա­կից հա­վել­յալ ան­գամ նման մեսիջ ե­ղավ, որ ԵՄ ան­դա­մակ­ցութ­յան մա­սին Իս­լան­դիա­յում օ­րերս կա­յա­ցած եւ մեր­ժում ստա­ցած հան­րաք­վեի օ­րի­նա­կով, ՀՀ ղե­կա­վա­րութ­յու­նը լավ կա­նի, որ նաեւ հայ ժո­ղովր­դի կար­ծիքն այդ հար­ցում պար­զի` հան­րաք­վե անց­կաց­նե­լով:

Ինչ վե­րա­բե­րում է եր­կա­թու­ղուն, ա­պա ո­րե­ւէ ակ­նարկ, որ Ռու­սաս­տա­նը կա­րող է վա­ճա­ռել իր կոն­ցե­սիոն պայ­մա­նա­գի­րը, Մոսկ­վա­յից այդ­պես էլ չի լսվում: Ընդ ո­րում` ա­սել, թե ան­գամ Ա­րո­յի այս բո­լոր մե­սիջ­նե­րից հե­տո Պու­տի­նի եւ Փա­շին­յա­նի հան­դի­պու­մը Ռու­սաս­տա­նի այս մո­տե­ցում­նե­րում ո­րե­ւէ բան կա­րող է փո­խել, նո­րից առն­վազն են­թադ­րե­լու հիմ­քեր չկան:

 

 

ԻՐԱԿԱՆՈՒՄ Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲԻՇՔԵԿՈՒՄ

­Սա­կայն, բա­ցի Պու­տի­նի հետ հան­դի­պու­մից, մեկ այլ կա­րե­ւոր հարց եւս այս­տեղ չմո­ռա­նանք: Առ­հա­սա­րակ, ին­չո՞ւ հան­կարծ Փա­շին­յա­նը (եւ ոչ միայն նա) ո­րո­շեց մաս­նակ­ցել Բիշ­քե­կում տե­ղի ու­նե­ցած ՇՀԿ գա­գա­թա­ժո­ղո­վին, բա ա­մե­րի­կա­ցի­նե­րը կամ եվ­րո­պա­ցի­նե­րը չե՞ն նե­ղա­նա:

­Բանն այն է, որ այս գա­գա­թա­ժո­ղո­վը եւ դրա շրջա­նակ­նե­րում` Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի, Ի­րա­նի, ա­սենք նաեւ` Հնդ­կաս­տա­նի շփում­նե­րը Ա­րեւ­մուտ­քում բա­վա­կա­նին մռայլ մտո­րում­նե­րի տե­ղիք են տվել: Հիմ­նա­կան գնա­հա­տումն այն է, որ տե­ղի ու­նե­ցած շփում­նե­րն ու հատ­կա­պես` Վ­լա­դի­միր Պու­տի­նի եւ Սի Ծինփ­ի­նի հան­դի­պու­մը, ո­րը կա­յա­ցավ եր­կու ա­ռաջ­նորդ­նե­րի Բիշ­քեկ հաս­նե­լուն պես, թեեւ հիմ­նա­կա­նում գեր­գաղտ­նիութ­յան ռե­ժի­մով էր, սա­կայն դա կա­րող է ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի հա­մար ար­տա­կարգ մեծ կա­րե­ւո­րութ­յուն ու­նե­նալ: Այ­սինքն, որ հիմ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներն այն ուղ­ղութ­յամբ են, թե ներ­կա գլո­բալ ի­րա­վի­ճա­կում հե­տա­գա ինչ մասշ­տա­բա­յին զար­գա­ցում­ներ են ծրագ­րում Պու­տինը եւ նա­խա­գահ Սին:

Ո­րոշ աղբ­յուր­ներ գնա­հա­տում են մո­տա­վո­րա­պես նման պատ­կեր, որն այս պա­հին ստեղծ­վել է աշ­խար­հում` եր­կու խո­շոր` ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան պա­տե­րազմ­նե­րի արդ­յուն­քում: Փաս­տը սա է. ինչ­պես ԱՄՆ–ն, այն­պես էլ Եվ­րո­պան ուղ­ղա­կիո­րեն ներգ­րավ­վե­ցին այս պա­տե­րազմ­նե­րում` էա­պես սպա­ռե­լով ի­րենց ռազ­մա­կան պո­տենց­իա­լը: Ընդ ո­րում, ան­գամ այդ գնով էա­կան ո­րե­ւէ արդ­յուն­քի չհաս­նե­լով. Ռու­սաս­տա­նը եւ Ի­րանն այս պա­հին հաղ­թա­կան դիր­քե­րում են: Այ­սինքն, քա­նի դեռ Ա­րեւ­մուտ­քը սպա­ռում էր իր զի­նա­պա­շար­նե­րը, Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը կա­րո­ղա­ցան լիո­վին ժա­մա­նա­կա­կից պա­տե­րազ­մա­կան մա­կար­դա­կի հասց­նել սե­փա­կան զին­ված ու­ժերն ու ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը: Գու­մա­րած դրան, այս փորձն փո­խանց­վում է Չի­նաս­տա­նին, ո­րը, միա­ժա­մա­նակ, չի­նա­կան տեմ­պե­րով այս ըն­թաց­քում լցնում է իր զի­նա­պա­հեստ­նե­րը: Արդ­յուն­քում, ե­թե ԱՄՆ–ն, այն է` ՆԱՏՕ–ն այս պա­հին կա­րո­ղա­նում է պա­հել գլո­բալ մի­ջու­կա­յին բա­լան­սը, բայց նաեւ հի­պեր­ձայ­նա­յին հրթի­ռա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի մա­սով նկա­տե­լիո­րեն հետ մնա­լով, միա­ժա­մա­նակ սո­վո­րա­կան ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի եւ հատ­կա­պես` զի­նամ­թեր­քի հար­ցում կտրուկ զի­ջել է դիր­քե­րը: «Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ինչ է լի­նե­լու, ե­թե Չի­նաս­տանն ու­նե­նա­լով ա­ռա­տութ­յու­նից պայ­թող զի­նա­պա­հեստ­ներ, այս պա­հին ո­րո­շի, ա­սենք, վերց­նել Թայ­վա­նը, որ­տեղ ԱՄՆ–ն ստիպ­ված է լի­նե­լու դի­մագ­րա­վել իր կի­սա­դա­տարկ զի­նա­պա­հեստ­նե­րով, ո­րոնց հնա­րա­վո­րութ­յուն­ներն այս պա­հին ան­գամ Ուկ­րաի­նա­յի պա­հանջ­նե­րը գո­նե մա­սամբ բա­վա­րա­րել թույլ չեն տա­լիս»,– դի­պուկ հա­մե­մա­տութ­յուն է բե­րում փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը:

Եվ այն, որ այս ի­րո­ղութ­յունն ազ­դում է ներ­կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մթնո­լոր­տի վրա, հու­շում է թե­կու­զեւ նա­խա­գահ Սիի ու­շագ­րավ մտքե­րից մե­կը. «Չի­նաս­տա­նը կամ­րապն­դի Ուկ­րաի­նա­յի հար­ցում հա­մա­կար­գու­մը՝ ճգնա­ժա­մի քա­ղա­քա­կան կար­գա­վոր­ման հաս­նե­լու հա­մար»։ Ա­վե­լին, որ Պե­կի­նը պատ­րաստ­վում է ակ­տի­վա­նալ նաեւ ի­րա­նա­կան, աֆ­ղա­նա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման հար­ցե­րով:

­Սա, ըստ էութ­յան, ԱՄՆ­–ին «ձեռ­նոց նե­տել» է նշա­նա­կում: Մաս­նա­վո­րա­պես, Թ­րամ­փը հա­ջո­ղաց­րեց ԱՄՆ­–ին գրե­թե դուրս հա­նել, ա­սենք, ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թա­ցից, ու հի­մա Պե­կինն այդ գոր­ծա­ռույթն ի­րե­նով ա­նե­լու ցու­ցադ­րա­կան հայտ է ներ­կա­յաց­նում:

Մ­յուս կող­մից էլ, Պու­տի­նի հի­շե­ցու­մը, որ ներ­կա փու­լում ՇՀԿ­–ում ներ­կա­յաց­ված է աշ­խար­հի բնակ­չութ­յան կե­սից ա­վե­լին, իսկ մաս­նա­վո­րա­պես Ռու­սաս­տանն այդ կա­ռույ­ցի ան­դամ երկր­նե­րի հետ ա­ռեւ­տու­րը 98 տո­կո­սով ի­րա­կա­նաց­նում է ազ­գա­յին ար­ժույթ­նե­րով` հրա­ժար­վե­լով դո­լա­րից, իր հեր­թին է շատ ծան­րակ­շիռ ազ­դակ` ուղղ­ված ա­րեւմտ­յան հե­գե­մո­նիա­յին: Ե­թե սրան ա­վե­լաց­նում ենք նաեւ ԱՄՆ­–ի 40 տրի­լիոն դո­լա­րա­նոց պե­տա­կան պարտ­քը, ա­պա ա­րեւմտ­յան հե­գե­մո­նիա աս­վա­ծից ար­դեն գրե­թե բան չի մնում:

­Կարճ ա­սած, Նի­կո­լից էլ ա­ռաջ, ՇՀԿ­–ին ներ­կա­յա­ցած Էր­դո­ղա­նի, Ա­լիե­ւի,  Ա­րե­ւել­քի եւ Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­ցող» այլ ա­ռաջ­նորդ­նե­րի հա­մար բիշ­քեկ­յան այս գա­գա­թա­ժո­ղո­վը շատ լուրջ ցու­ցիչ է դառ­նում, թե դե­պի ուր են սկսել փչել աշ­խար­հա­քա­ղա­քա­կան քա­մի­նե­րը: Ա­մեն դեպ­քում, օ­րի­նակ, այն դրվա­գը, երբ Պու­տինն ու Լու­կա­շեն­կոն «շրջա­պա­տել» էին Էր­դո­ղա­նին եւ ինչ­–որ բան էին բա­ցատ­րում, ու դրա­նից ա­ռաջ էլ Ա­լիե­ւը հասց­րեց մի կարճ հան­դի­պում «պո­կել» ՌԴ նա­խա­գա­հից, հենց այդ «ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հա­քա­ղա­քա­կան քա­մի­նե­րի» մա­սին է ու­շագ­րավ մե­սիջ­ներ հղում:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում ա­մե­նա­մեծ հար­ցը, ո­րը Նի­կո­լի ա­ռաջ էր, այն է` իսկ այն Եվ­րո­պան, իր պատ­կե­րաց­րած տես­քով, դեռ որ­քա՞ն կպահ­պան­վի, որ Հա­յաս­տա­նը հասց­նի այդ ուղ­ղութ­յամբ գնալ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71514 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ