Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հեղինակավոր AS պարբերականը անդրադարձել է Սևիկյանի` Իսպանիա հեղափոխությանը

Սպորտ

Իսպանական հեղինակավոր AS պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի՝ «Ֆերենցվարոշից» իսպանական «Սեուտա» տեղափոխությանը։ Հայ ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։

«Սևիկյանի տեղափոխությունը հատկանշական է նրա անցած բազմազան ճանապարհի շնորհիվ․ նա հասցրել է խաղալ մի քանի երկրներում և երկու հավաքականներում»,- նշում է AS-ը՝ հիշեցնելով ֆուտբոլիստի անցած ուղին։

Պարբերականը հատուկ ընդգծում է նաև Սևիկյանի միջազգային կարիերան․ Ռուսաստանի տարիքային հավաքականներում հանդես գալուց հետո նա վերջնական ընտրություն կատարեց հօգուտ Հայաստանի ազգային հավաքականի։

«Սևիկյանը կարող է գործել երկու եզրերում՝ հատկապես աջից, ինչպես նաև հիանալի տեղաշարժվել կենտրոնում։ Նա աչքի է ընկնում միջին և հեռահար տարածություններից կատարած հարվածներով, թիմակիցների հետ արագ համագործակցելու և վճռորոշ, վերջին փոխանցումը գտնելու կարողությամբ»,-գրում է իսպանական ակումբը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ