Ո՞վ է մոլորության մեջ գցում պարոն Բաղդասարովին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ազգերի լիգա. Հայաստան-Կիպրոս, օրվա հանդիպումներ Իսկ 2018-ին ուրիշների երեխաների «տարոսը» բերելիս չէի՞ք հուզվում ԱԺ նիստ՝ ուղիղ Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ» Նոյեմբերի 12. Օրվա խոսք The New York Times. ԱՄՆ-ն հսկայական ճնշում է գործադրում Թուրքիայի և Իրաքի վրա՝ Իրանի սահմանը փակելու համար ԻՀՊԿ-ն ստեղծել է ամերիկյան JASSM-ին նույնական թևավոր հրթիռ Զելենսկին պլանավորում է կրկին ձգձգել բանակցությունները, սակայն Մոսկվան դրան պատրաստ է

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաջորդ չեմպիոնին

Սպորտ

Football Meets Data վերլուծական հարթակի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչն ու հաշվարկել թիմերի՝ 2026/27 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։

Ըստ հաշվարկների՝ եվրոպական հեղինակավոր մրցաշարում հաղթելու ամենաբարձր շանսերն ունի ֆրանսիական ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 13 տոկոս, ինչը նրանց հնարավորություն է տալիս երրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնական տիտղոսը։

Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է՝ 10.5 տոկոս հավանականությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան», որի շանսերը գնահատվում են 10.3 տոկոս։ Նույնքան՝ 10.3 տոկոս հավանականություն ունի նաև Լոնդոնի «Արսենալը»։

Լավագույն տասնյակում ընդգրկված մյուս ակումբների հաղթանակի շանսերը բաշխվել են հետևյալ կերպ․

  • Մադրիդի «Ռեալ» — 9.5 տոկոս
  • «Մանչեսթեր Սիթի» — 8.3 տոկոս
  • «Լիվերպուլ» — 6.4 տոկոս
  • «Մանչեսթեր Յունայթեդ» — 4.4 տոկոս
  • Մադրիդի «Ատլետիկո» — 2.9 տոկոս
  • Միլանի «Ինտեր» — 2.9 տոկոս
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ