Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Փաշինյանը կարողացավ մի կերպ հանդիպել Պուտինին, բա հետո՞ ինչ կլինի     

Միջազգային

­Թեեւ Նի­կոլ Փա­շին­յա­նը վեր­ջին ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո վեր­ջա­պես կա­րո­ղա­ցավ հան­դի­պում ու­նե­նալ Վ­լա­դի­միր Պու­տի­նի հետ, սա­կայն, ինչ­պես եւ են­թադ­րե­լի էր, դա նրան գո­նե այս պա­հին ո­չինչ չտվեց: Միակ հա­ջո­ղութ­յու­նը, թե­րեւս, Պու­տի­նի այն միտքն էր, որ կա­րող են նոր հան­դի­պում ու­նե­նալ Մոսկ­վա­յում` ա­վե­լի հան­գիստ վի­ճա­կում առ­կա խնդիր­նե­րը քննար­կե­լու հա­մար: Բայց սա էլ միայն վե­րա­պա­հու­մով կա­րե­լի է հա­ջո­ղութ­յուն հա­մա­րել:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԹԵՄԱՆ ՄՆՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ա­մեն դեպ­քում, Բիշ­քե­կում կա­յա­ցած Պու­տի­նի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մը լիո­վին սպա­սե­լի սցե­նա­րի մեջ էր, ին­չի մա­սին են­թադ­րութ­յու­ննե­րի առ­իթ­ներ ու­նե­ցել ենք: Այ­սինքն, տե­սա­նե­լի պլա­նում մնաց Հա­յաս­տա­նի` ԵԱՏՄ կամ ԵՄ թե­ման, եւ ՌԴ նա­խա­գա­հը մա­զա­չափ ան­գամ հետ չքաշ­վեց Հա­յաս­տա­նում այդ հար­ցով հան­րաք­վե անց­կաց­նե­լու պա­հան­ջից: Ա­վե­լի ճիշտ, պարզ հաս­կաց­նե­լով, որ դա Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է, բայց հան­րաք­վե չանց­կաց­նե­լը, դա­տե­լով նաեւ ռու­սա­կան այլ պաշ­տոն­յա­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, Մոսկ­վա­յում հե­տեւ­յալ ըն­կա­լու­մը կա­ռա­ջաց­նի: Նախ, որ հա­յաս­տան­յան գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը պար­զա­պես վա­խե­նում են հան­րաք­վեից` մտա­ծե­լով, որ դրա­նով ԵՄ­–ի ողջ քա­րոզ­չութ­յու­նը կա­րող է ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն կրել: Երկ­րորդ, դա կդառ­նա հենց Նի­կո­լի հա­մար վստա­հութ­յան հան­րաք­վե, ով, ե­թե զրկվի այն քա­րոզ­չա­կան ուղ­ղութ­յու­նից, թե` «հայ ժո­ղո­վուր­դը ձգտում է դե­պի Ա­րեւ­մուտք», կհայտն­վի քա­ղա­քա­կան ա­մե­նա­խո­րը վաա­կու­մի մեջ: Այս դեպ­քում ծայ­րա­հեղ աբ­սուր­դի կհաս­նի նաեւ ՀԱՊԿ­–ում Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յան սա­ռե­ցու­մը, ո­րը եւս նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ա­րեւմ­տա­հա­ճո ա­ռանց­քա­յին քայ­լե­րից մեկն է: Եվ այս­պես շա­րու­նակ. հան­րաք­վեն կդառ­նա այն վճռա­կան օ­րենսդ­րա­կան կե­տը, որն անց­նե­լու դեպ­քում Նի­կոլն ա­վե­լորդ խա­ղե­րի հնա­րա­վո­րութ­յունց պար­զա­պես կզրկվի: Կամ հա­կա­ռակ կող­մից. ե­թե հան­րաք­վեն ու­նե­նա դե­պի ԵՄ հար­ցով դրա­կան արդ­յունք, ա­պա դա Մոսկ­վա­յի հա­մար նո­րից ազ­դակ է դառ­նա­լու, թե հե­տա­գա­յում հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ինչ կուր­սի է անց­նե­լու: Իսկ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար դա վերջ­նա­կա­նա­պես կփա­կի այս դեպ­քում ար­դեն ԵԱՏՄ­–ից տնտե­սա­կան օ­գուտ­ներ ստա­նա­լու հնա­րա­վո­րութ­յու­նը, ին­չի պա­րա­գա­յում ստիպ­ված են լի­նե­լու մտա­ծել, թե ինչ են ա­նե­լու նման ի­րա­վի­ճա­կում հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան բազ­մա­պատկ­վող խնդիր­նե­րի հետ: Ա­վե­լի կոնկ­րետ, նման ի­րա­վի­ճա­կում տնտե­սա­կան մեծ պայթ­յու­նը դառ­նում է ան­խու­սա­փե­լի, որը ծանր հար­ված է նաեւ Նի­կո­լի իշ­խա­նութ­յան հիմ­քե­րին:

­Թե ին­չու է Մոսկ­վան հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նում հան­րաք­վեի թե­ման, դա եւս դժվար չէ կռա­հել: Դ­րա­նով Կ­րեմ­լը ստեղ­ծում է հա­յաս­տան­յան Մայր օ­րեն­քով ֆիքս­ված կե­տը, ո­րից հե­տո, ան­կախ դե­պի ԵԱՏՄ կամ ԵՄ արդ­յուն­քից, Նի­կո­լը պար­զա­պես կզրկվի «եր­կու ա­թո­ռի վրա խա­ղա­լու» ա­մեն մի հնա­րա­վո­րութ­յու­նից: Դ­րա­նով, Մոսկ­վան հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նա Հա­յաս­տա­նի հետ հե­տա­գա կուր­սը կա­ռու­ցել այն կա­րե­ւոր օ­րենսդ­րա­կան բա­զա­յի վրա, ո­րը հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րին կզրկի այս կամ այն քմա­հա­ճույ­քով քա­ղա­քա­կան խա­ղեր կա­ռու­ցե­լու հնա­րա­վո­րութ­յու­նից: Էլ չա­սած, որ դա նաեւ ցու­ցադ­րա­կան ազ­դակ է, որ Մոսկ­վան նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի խոս­քին կամ խոս­տում­նե­րին բա­ցար­ձա­կա­պես չի հա­վա­տում, ըստ այդմ էլ` Հա­յաս­տա­նի հետ հե­տա­գա հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ցան­կա­նում է կա­ռու­ցել ոչ թե այդ իշ­խա­նա­վոր­նե­րի խոսք–­խոս­տում­նե­րի, ո­րո­շում­նե­րի եւ նման բա­նե­րի, այլ` հա­յաս­տան­յան Սահ­մա­նադ­րութ­յան բա­զա­յի հի­ման վրա` ա­վե­լորդ սյուրպ­րիզ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար:

­Կարճ ա­սած, որ կող­մից էլ մո­տե­նում ես, հան­րաք­վեն Նի­կո­լի հա­մար ա­մե­նաան­ցան­կա­լի բանն է: Եվ այն, որ Մոսկ­վան  շա­րու­նա­կում է հա­մա­ռո­րեն այդ ուղ­ղութ­յունն ա­ռաջ տա­նել, ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ հան­դի­պու­մը Փա­շին­յա­նին գործ­նա­կա­նում ո­չինչ չտվեց:

ՌԴ–Ն ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ՉԻ ՀԱՆՁՆԻ

­Նույ­նը կա­րե­լի է ա­սել նաեւ այդ հան­դիպ­ման հա­ջորդ կա­րե­ւո­րա­գույն թե­մա­նե­րից մե­կի մա­սին: Խոս­քը` Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի կա­ռա­վար­ման պայ­մա­նագ­րի մա­սին է, ո­րը մինչ Բիշ­քեկ մեկ­նե­լը Փա­շին­յանն ա­ռա­ջար­կում էր` վա­ճա­ռել եր­րորդ կող­մին: Բիշ­քեկ­յան հան­դիպ­մանն այդ մա­սին Մոսկ­վա­յից հստակ ազ­դակ­ներ ե­ղան: Ա­վե­լորդ տա­րա­կար­ծութ­յուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար էլ այդ հան­դիպ­մա­նը զու­գա­հեռ ՌԴ փոխ­վար­չա­պետ Օ­վեր­չու­կը միան­գա­մայն հստակ կեր­պով հաս­տա­տեց. «Մենք կար­ծում ենք, որ մեր ըն­կե­րութ­յու­նը գոր­ծում է Հա­յաս­տա­նում հա­մա­ձայ­նագ­րի պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Մենք 2020-2021 թվա­կան­նե­րին թար­մաց­րել ենք մեր եր­կա­թու­ղա­յին նա­վա­տոր­մը, այդ թվում՝ ուղ­եւո­րա­տար վա­գոն­նե­րը։ Ըն­կե­րութ­յու­նը շա­հու­թա­բեր է»։ Հետ­եւա­բար, Օ­վեր­չու­կի ու­ղիղ խոս­քով, Մոսկ­վան որ­եւէ պատ­ճառ չի տես­նում Հայ­կա­կան եր­կա­թու­ղու կոն­ցե­սիան որ­եւէ մե­կին հանձ­նել:

Երկա­թու­ղու թե­ման, թե­րեւս, նի­կոլ­յան իշ­խա­նութ­յան ողջ ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մար, այն բա­նից հե­տո, ինչ Ար­ցա­խը հանձն­վեց, ա­մե­նաա­ռանց­քա­յին հար­ցե­րից մեկն է: Հի­շեց­նենք, այն կապ­ված էր 2020թ. նո­յեմ­բեր­յան զի­նա­դա­դա­րի պայ­մա­նագ­րի հետ, ըստ ո­րի, Մեղ­րիի հատ­վա­ծում պետք է գոր­ծեր ռու­սա­կան անվ­տան­գա­յին հո­վա­նոց: Ե­թե դա կյան­քի կոչ­վեր, ա­պա այն դառ­նա­լու էր ծան­րա­գույն հար­ված Բ­րի­տա­նիա­յին` վեր­ջի­նիս զրկե­լով Թուր­քիա–­Հա­յաս­տան–Ադր­բե­ջան–­Կենտ­րո­նա­կան Ա­սիա ուղ­ղութ­յամբ բո­լոր ծրագ­րե­րից: Ու այն, որ Նի­կոլն ակն­հայտ ար­հես­տա­կան բա­ցատ­րութ­յուն­նե­րով եւ Ա­լիե­ւի «ստորջր­յա» հո­վա­նա­վո­րութ­յամբ ձա­խո­ղեց նո­յեմ­բե­րի 9–ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի այդ դրույ­թը, պա­տա­հա­կան չէր: Դ­րան, ի­հար­կե, նպաս­տեց նաեւ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի մեկ­նար­կը, ո­րն այս­պես թե այն­պես, Մոսկ­վա­յի կենտ­րո­նաց­վա­ծութ­յու­նը եւ ռե­սուր­սա­յին բա­զան հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կիո­րեն թու­լաց­րեց: Բայց նաեւ, բո­լորն են հաս­կա­նում, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տը նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ է ա­ռաջ բե­րե­լու մթնո­լոր­տի շատ ա­րագ փո­փո­խութ­յու­նը: Այ­սինքն, պետք է մինչ այդ եր­կա­թու­ղու այս ամ­բող­ջա­կան խա­ղը հասց­նել ինչ­–որ պայ­մա­նագ­րա­յին հան­գու­ցա­լուծ­ման: Դ­րան հաս­նե­լու հա­մար էլ կա Մոսկ­վա­յի` Հա­յաս­տա­նի եր­կա­թու­ղա­յին հա­մա­կար­գի կա­ռա­վար­ման կոն­ցեսիոն ի­րա­վուն­քից զրկել: Ի­րա­վա­կան տե­սանկ­յու­նից սա հնա­րա­վոր է միայն մեկ տար­բե­րա­կով. ե­թե Մոսկ­վան ինք­նու­րույն հրա­ժար­վի դրա­նից: Բայց ա­հա, Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը միան­շա­նակ է` չենք վա­ճա­ռե­լու:

 ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԲԻՇՔԵԿԻՑ ՀԵՏՈ

Այս­պի­սով, բիշ­քեկ­յան այս հան­դի­պու­մից հե­տո ու­նենք նման ի­րա­վի­ճակ: Փա­շին­յա­նը եր­կու ա­ռանց­քա­յին հար­ցով էլ լու­ծում չու­նի ու հի­մա մնում է նույն հար­ցի ա­ռաջ` ինչ ա­նել:

­Վեր­ջին խա­ղա­թղ­թե­րից մե­կից եւս Պու­տի­նը նրան զրկեց: «Ե­թե Հա­յաս­տա­նը հա­մա­րում է, որ Գ­յում­րիի ռու­սա­կան ռազ­մա­կա­յանն ի­րեն պետք չէ, մենք կգնանք թե­կուզ վա­ղը»,– հայ­տա­րա­րեց Վ­լա­դի­միր Պու­տինը: Ի­րա­կա­նում կգնան, թե` չէ, դա դեռ հար­ցի մի կողմն է: Սա­կայն դա Փա­շին­յա­նին կանգ­նեց­նում է նման ի­րա­վի­ճա­կի ա­ռաջ: Այ­սինքն, սպառ­նալ Մոսկ­վա­յին, թե Գ­յում­րիի ռազ­մա­բա­զա­յի հա­մար այս­քան­–այս­քան փող կպա­հան­ջենք կամ, օ­րի­նակ, ե­թե մեր գյուղմ­թերք­նե­րի հա­մար շու­կան չբա­ցեք, կպա­հան­ջենք ռազ­մա­բա­զան հե­ռաց­նել, այ­լեւս հնա­րա­վոր չէ: Այ­սինքն, հի­մա Նի­կոլն ու­նի այս տար­բե­րա­կը. հայ­տա­րա­րել, թե գնում ենք Եվ­րո­պա, ոչ մի հան­րաք­վե էլ չենք ա­նում, հայ­կա­կան եր­կա­թու­ղին վերց­նում ենք ռուս­նե­րից եւ պա­հան­ջում ենք հե­ռաց­նել ռազ­մա­բա­զան: Սա կդառ­նա Մոսկ­վա­յին ուղղ­ված բա­ցա­հայտ մար­տահ­րա­վեր, պա­տե­րազմ հայ­տա­րա­րե­լու պես մի բան: Դ­րա­նից հե­տո նա Մոսկ­վա­յի հետ մտնում է այն­պի­սի թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ, ինչ­պի­սիք ռուս­նե­րը ժա­մա­նա­կին ու­նեին Սա­հա­կաշ­վի­լու հետ եւ հի­մա` Զե­լենս­կու եւ Սան­դո­ւի: Ընդ ո­րում, նման քայ­լի գնա­լու դեպ­քում, նա նաեւ պետք է հաշ­վար­կի, թե կա­րո՞ղ է մար­սել միանգա­մայն տե­սա­նե­լի հե­տե­ւանք­նե­րը:

Իսկ հե­տե­ւանք­նե­րը, ի­հար­կե, կսկսվեն ան­մի­ջա­պես, բայց նաեւ ու­նե­նա­լով եր­կա­րա­ժամ­կետ բնույթ: Նախ, գյուղմ­թերք­նե­րի ար­գել­քին գրե­թե ան­մի­ջա­պես էլ կա­վե­լա­նան ՌԴ­–ից ե­կող մնա­ցած բո­լոր սպաս­վող տնտե­սա­կան հար­ված­նե­րը` գա­զից եւ այլ ռազ­մա­վա­րա­կան ապ­րան­քա­տե­սակ­նե­րից սկսած, ՌԴ­–ից հա­յե­րի զանգ­վա­ծա­յին դե­պորտ­նե­րով, ֆի­նան­սա­կան հոս­քե­րի սա­ռե­ցում­նե­րով վեր­ջաց­րած:Իսկ թե դա ըն­դա­մե­նը մեկ­–եր­կու ամ­սում ինչ ներ­քին մթնո­լորտ է ստեղ­ծե­լու Հա­յաս­տա­նում, Նի­կո­լը, ի­հար­կե, քաջ գի­տակ­ցում է:

­Գու­մա­րած դրան եր­կա­րա­ժամ­կետ խնդիր­նե­րը: Նախ, ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում ի՞նչ քա­ղա­քա­կան կուր­սով կա­ռաջ­նորդ­վի Ի­րա­նը, ի՞նչ տեսք կու­նե­նա Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի, Վ­րաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տոր­նե­րը, շատ մեծ հար­ցա­կան­ներ կան: Ու ե­թե ոչ ա­րեւմ­տա­մետ, ա­պա սա մա­հա­ցու հե­ռան­կար է նի­կոլ­յան ռե­ժի­մի հա­մար:

Երկ­րորդ տար­բե­րա­կը: Կրկ­նենք, Պու­տի­նը խո­սեց Մոսկ­վա­յում եւս մեկ ան­գամ Նի­կո­լի հետ հան­դի­պե­լու հե­ռան­կա­րի մա­սին: Սա, ըստ էութ­յան, պետք է ըն­կա­լել, որ­պես վերջ­նագ­րի պես մի բան` գնա, մեկ ան­գամ եւս ա­մեն բան ծանր ու թե­թեւ ա­րա, հե­տո նո­րից հան­գա­մա­նո­րեն կխո­սենք տար­բե­րա­կով: Բայց նաեւ այն շեշ­տադր­մամբ, որ Մոսկ­վան իր ո­րո­շում­նե­րը չի փո­խե­լու, Նի­կոլն է ո­րո­շե­լու` ի՞նչ է ա­նե­լու: Այ­սինքն, Փա­շին­յա­նի հա­մար սա «կի­սա­բաց լու­սա­մու­տի» տար­բե­րակ է. վի­ճա­կը փո­խե­լու հնա­րա­վո­րութ­յու­ն դեռ կա:

Եր­րորդ տար­բե­րա­կը, ի­հար­կե, հան­րաք­վե չա­նե­լը եւ հե­տա­գա սրա­ցում­նե­րի էլ չգնալն է: Բայց ա­սել, թե սա ելք է, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­մեն բան շա­րու­նա­կում է կախ­ված մնալ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից, այդ թվում` այն հստակ սրա­ցում­նե­րից, որ ներ­կա պա­հին կան ռուս–բ­րի­տա­նա­կան ուղ­ղութ­յամբ, ո­րին դեռ կհաս­նենք: Ընդ ո­րում, այս հար­ցում մին­չեւ այս տա­րե­վերջ կոնկ­րե­տա­ցում­ներ լի­նե­լու հա­վա­նա­կա­նութ­յունն այս պա­հին շատ մեծ է: Ե­թե ոչ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի վերջ­նա­կան ա­վար­տի, այլ գո­նե ո­րո­շա­կի հան­գու­ցա­լու­ծու­մա­յին մո­դել­նե­րի ի հայտ գա­լու տես­քով: Ըստ այդմ էլ` այն, որ Նի­կո­լի հա­մար վերջ­նա­ժամ­կետն այս աշ­նան վերջն է, իր հեր­թին պա­տա­հա­կան չէ: Ու ե­թե այս թեժ փու­լում փոր­ձի սա­ռեց­նել այդ վերջ­նագ­րա­յին գոր­ծըն­թա­ցը, ա­պա սրանի­ց հաս­տատ լավ հոտ չի կա­րող գալ նրա հա­մար: Օ­րի­նակ, կա­րող են բրի­տա­նա­ցի­նե­րը զիջ­ման գնալ, եւ այդ դեպ­քում Նի­կո­լին կմնա Մոսկ­վա­յի հետ շփվել հենց այդ «սա­ռեց­նո­ղի» տխուր դիր­քե­րից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ