Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

Ո՞ւր են կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները․ Տեր Մանուկ

Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն անդրադարձել է Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքի տարածքը «բիզնես կենտրոնի» վերածելուն․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ կազմակերպելու լուրերին․

«Եկեղեցին Աստծո տունն է, աղոթքի, ապաշխարության և հոգու փրկության սրբավայր։ Ոչ ոք իրավունք չունի սուրբ խորանների ներքո աշխարհիկ աղմուկ, բարձր երաժշտություն և քեֆ կազմակերպելու՝ պղծելով այն վայրը, որտեղ դարեր շարունակ հայ ժողովուրդը ծնկի է եկել Աստծո առաջ։ Ո՞ւր են Օհանավան համայնքի, հատկապես եկեղեցին փրկող Վաչիկ Ասատրյանները, կարգալույծ սրբապիղծին հսկող ոստիկաններն ու մյուս ապստամբողները։

Սա պարզապես անհարգալից վերաբերմունք չէ. սա բացահայտ ոտնձգություն է մեր Սուրբ Եկեղեցու սրբության դեմ։

Ավելի ցավալի է, երբ նման գործերի կազմակերպիչ են դառնում մարդիկ, որոնք ժամանակին եկեղեցական կարգ ու կոչում են կրել, բայց այսօր իրենց վարքով հակադրվում են հենց այն Եկեղեցուն, որին երդվել էին ծառայել։

Հովանավորչությունը չի նշանակում սրբավայրին տիրանալ։ Ազատությունը չի նշանակում սրբությունը ոտնահարել։

Թող բոլորը հասկանան՝ Եկեղեցին խաղահրապարակ չէ, ժամանցի վայր չէ և քաղաքական կամ անձնական ամբիցիաների բեմ չէ։ Աստծո տուն մտնողը պետք է մտնի երկյուղով, խոնարհությամբ և աղոթքով։

«Իմ տունը աղոթքի տուն պիտի կոչվի» (Մատթեոս 21:13)։

Ովքեր պղծում են սրբությունը, թող հիշեն՝ Աստծո առաջ պատասխանատվությունից ոչ ոք չի կարող փախչել»,- նշել է Տեր Մանուկը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ