Նեոնացիզմի պաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում Զելենսկի. Ուկրաինան չի հրաժարվի եռակողմ հանդիպումից, եթե ԱՄՆ-ն պնդի Եվրոպայից զերծ ձևաչափի վրա

Գեներալ, մի նեղացեք հայրենիքից, մի հրաժարվեք Հայաստանից. Հայտնի փաստաբանը դիմել ԽՍՀՄ գեներալին

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը

Խորը ակնածանք ունեմ լեգենդար հրամանատար Նորատ Տեր-Գրիգորյանի նկատմամբ։
Ես դա ասում եմ ոչ թե պարզապես հարգանքի խոսքերով, այլ որպես մարդ, ով իր աչքով է տեսել նրա մարդկային և զինվորական արժանիքը։
Երբ Մանվել Գրիգորյանի նկատմամբ սկսվեց «տուշոնկա»-ի շոուն, երբ նրա դեմ ձևավորվել էր հանրային գրեթե համատարած բացասական վերաբերմունք, իսկ ես՝ որպես նրա փաստաբան, մենակ էի մնացել թե՛ նախաքննության ակնհայտ խնդիրների, թե՛ այդ հանրային ճնշման դեմ պայքարում, առաջին մարդը, ով համարձակվեց չտրվել ամբոխային տրամադրություններին և պաշտպանեց Մանվել Գրիգորյանին, Նորատ Տեր-Գրիգորյանն էր։
Ես նման բաները չեմ մոռանում։
Գեներալ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլևս Հայաստան չգալու որոշումն ինձ համար պարզապես հերթական լուր չէ։ Դա ցավալի փաստ է։
Չգիտեմ՝ ովքեր են Ձեզ հասցրել այդ որոշմանը, բայց եթե այսօր հայրենիքն իր արժանի զավակներին ստիպում է հեռանալ, ապա խնդիրը ոչ թե հայրենիքի, այլ հայրենիքը ղեկավարող մարդկանց մեջ է։
Գեներալ, հայրենիքից նեղանալ չի կարելի։ Կարելի է նեղանալ իշխանությունից, պետության վարած քաղաքականությունից, անարդարությունից, ապերախտությունից, նույնիսկ՝ սեփական ժողովրդի ժամանակավոր մոլորությունից։ Բայց հայրենիքից՝ ոչ։
 Իշխանությունները գալիս ու գնում են, քաղաքական գործիչները փոխվում են, իսկ հայրենիքը մնում է։
Դուք Ձեր կյանքով ապացուցել եք, որ Հայաստանը Ձեզ համար պարզապես քաղաքացիություն ունեցող պետություն չի եղել։ Այն եղել է ծառայելու, պաշտպանելու և ապրելու իմաստ։
Ուստի այսօր Ձեզ ոչ թե  դիմում եմ լեգենդար հրամանատարի, այլ՝ որպես հայի զտարյուն տեսակի։
Գեներալ, մի նեղացեք հայրենիքից։
Նեղացեք նրանցից, ովքեր հայրենիքը հասցրել են այս վիճակին։
Բայց մի հրաժարվեք Հայաստանից։
Հայաստանը շատ բան է կորցրել իր արժանի զավակներին չգնահատելու պատճառով։ Թող Նորատ Տեր-Գրիգորյանցի հեռանալը այդ կորուստներից մեկը չդառնա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ