Այսպես կոչված, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ ոչ մեկը հույս չի կապում․ Միհրան Մովսիսյան Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանը ՌԴ-ում բրիտանական կրթությամբ նոր դեսպան ունի Օրվա երկրորդ կեսից հրթիռների նոր ալիք է ուղղվել դեպի արևմտյան Ուկրաինա Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը» Թրամփը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին և Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի հետ. Washington Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան

Ստեփան Ասատրյանը ստո՞ւմ է. թամադան տեսանյութ է հրապարակել

Թեմա
Ի պատասխան կարգալույծ նախկին հոգեւորական Ստեփան Ասատրյանի հերքման՝ «Իշխանություն» լրատվականը օհանավանցիներից նոր տեսանյութ է ստացել Հովհաննավանքում տեղի ունեցած կերուխումից։ Տեսանյութն իր ինստագրամյան սթորի բաժնում հրապարակել է միջոցառման թամադան։
 
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանը մեր գործընկերներին ասել էր, թե դա սուտ է, իսկ տեսանյութը՝ սարքած։
 
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականն ահազանգեր էր ստացել Օհանավանից։ Բնակիչները մեր խմբագրությանը տեսանյութ էին տրամադրել և պնդել, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ