ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են

Ուլտրալիբերալների տրամաբանությամբ ստացվում է, որ գերմանացի ընտրողների մեծ մասը հենց Պուտինին են ձայն տվել

Միջազգային

Գերմանական Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունների արդյունքները Ռուսաստանի Դաշնության հաղթանակն էին։ Նման ցնցող մտքեր է արտահայտել ավստրիական «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Գյունտեր Ֆելինգերը` այս մասին գրել է X սոցիալական ցանցի իր էջում` ավելացնելով. «Պուտինի երկրորդ հաղթանակն Իսլանդիայից հետո»։

Ընդ որում, սա հենց այն քարոզչությունն է, որը ցանկանում են ծավալել ողջ Եվրոպայով մեկ` փորձելով այդ կերպ մարսել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության տրիումֆն ու ուլտրալիբերալ Մերցի կատաստրոֆիկ ձախողումը:

Միայն թե նման քարոզչության մեջ մեկ կոպիտ վրիպում են թույլ տալիս: Եթե «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ջախջախիչ հաղթանակը նաեւ «Պուտինի հաղթանակն» է, նշանակում է, որ գերմանացի ընտրողների մեծ մասը հենց Պուտինին են ձայն տվել: Միգուցե իրոք այդպես էլ կա՞:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71693 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ