Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ԵՄ պաշտոնյաներ. Ռուսաստանը նախատեսում է 2027-ին Ուկրաինայի դեմ օգտագործել 20 միլիոն անօդաչու

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ Յոլյան

Թեմա

50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել։ Այս մասին գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

«72-ամյա Կարինե Մանանյան Գորիսում ապրում է հայրական տան մեկ սենյակում՝ եղբոր ընտանիքից առանձին։ Փաստացի միայնակ ապրող այս կինը առաջին կարգի հաշմանդամ է և շուրջ 50 տարի գամված է անկողնուն։

Կարինեի միակ եկամուտը 52 հազար դրամ թոշակն է։ Սոցիալական գնահատման արդյունքում նրան զրկել են նպաստից՝ փաստացի համարելով, որ այս կնոջ սոցիալական վիճակն այնքան էլ ծանր չէ, և նա պետական աջակցության կարիք չունի։

Թե ինչպես է անկողնուն գամված, առաջին կարգի հաշմանդամ կինը հայտնվել «բարեկեցիկների» շարքում, դեռ կպարզվի։

Բայց այստեղ ամենաանհեթեթը դեռ առջևում է։

Նպաստը վերականգնելու համար Կարինեն պետք է լուծի ժառանգության հարցը, դիմի նոտարի, ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր և անցնի պետական համակարգի սահմանած ընթացակարգերը։

Միայն թե կա մի «փոքր» խնդիր՝ Կարինեն անկողնուց չի կարողանում վեր կենալ։

Այսինքն՝ պետությունը մի կողմից նրան զրկում է սոցիալական աջակցությունից, մյուս կողմից պահանջում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք ֆիզիկապես անհնար են նրա համար։

Սա՞ է այն մարդակենտրոն և սոցիալական պետությունը, որի մասին ամեն օր խոսում են իշխանության ներկայացուցիչները։

Եթե առաջին կարգի հաշմանդամ, անկողնուն գամված 72-ամյա կինը ձեր չափանիշներով «բարեկեցիկ» է, ապա ո՞վ է ձեր պատկերացմամբ իսկապես անապահով։

Կարինե Մանանյանն ապրում է Գորիս քաղաքում՝ Մամիկոնյան 32 հասցեում։

Իրավասու մարմինների պատասխանատուներին հորդորում եմ գործով զբաղվել, ուսումնասիրել իրավիճակը և օրենքով սահմանված կարգով անհապաղ լուծում տալ նրա խնդրին։

Անձամբ հետամուտ եմ լինելու հարցի լուծմանը»։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ