Իրականում, Զելենսկին սարսափելիորեն վախենում է Պուտինի հետ բանակցություններից. Յուլիա Մենդել Իրանը կարո՞ղ է հարվածել նաեւ ԱՄՆ տարածքին Կիեւը զիկվել է էլեկտրաէներգիայի սեփական արտադրությունից Իսլամիստները փորձում էին պետական ​​հեղաշրջում իրականացնել Ղազախստանում Այնտեղ, որտեղ ծագում է արևը, և սկսվում Ռուսաստանը, այնտեղ հնչում էր Բաբաջանյանի երաժշտությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 2-ին ՌԴ-ն դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել՝ միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով «Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Ստանձնում եմ Գյումրու ՀԷՑ ցանցի պետի պատասխանատու պաշտոնը․ Կարեն Սարուխանյան

ԱՄՆ-ում հնարավոր է հանդիպեն Թուրքիայի ու Հունաստանի առաջնորդները

Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները կրկին սրվել են Էգեյան ծովի վիճելի տարածքների, ծովային պարկերի ստեղծման, տարածքային ջրերի սահմանազատման և պաշտպանական ոլորտում իրականացվող քայլերի պատճառով, գրում է Ermenihaber.am-ը։

Այս համատեքստում միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վրա։ Սեպտեմբերի 20-23-ը նախատեսված է Թուրքիայի ղեկավարի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա ծրագրում է մի շարք երկկողմ հանդիպումներ անցկացնել, սակայն Հունաստանի վարչապետի հետ շփումը պաշտոնապես հաստատված չէ:

Սեպտեմբերի 20-ից 23-ն ԱՄՆ-ում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը։ Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Նյու Յորք և կմասնակցի նիստին։

Նշենք, որ Թուրքիան պնդում է, որ Էգեյան ծովում կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ տարածքային ջրերի հարցը, մայրցամաքային շելֆի սահմանազատման հարցը, օդային տարածքը, կղզիների, կղզյակների և ժայռերի կարգավիճակը, որոնք պետք է լուծվեն։ Բացի դրանից տարածաշրջանային լարվածության աճին նպաստում են նաև վերջին ռազմապաղաքական զարգացումները, մասնավորապես Հունաստանն օգոստոսի 31-ին Թել Ավիվում Իսրայելի հետ ստորագրել է 3 մլրդ եվրո արժողությամբ «Աքիլլեսի վահան» բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման համաձայնագիր, ինչը համընկել է Ստամբուլում Թուրքիայի, Պակիuտանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրի հանձնաժողովի առաջին նիստի հետ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ