Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ուկրաինական բանակցային այս նոր փուլը կհասցնի՞ խաղաղության

Միջազգային

Այն, որ վեր­ջին օ­րե­րին ողջ հա­մաշ­խար­հա­յին ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նա­ցած էր Մոսկ­վա եւ Կիեւ Թ­րամ­փի բա­նագ­նաց­նե­րի այ­ցի վրա, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր: Ու հարցն այն չէ, թե կան լուրջ սպա­սե­լիք­ներ, որ այս ան­գամ վե­րա­բաց­ված ուկ­րաի­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը կա­րող է հաս­նել խա­ղա­ղութ­յան. ընդ­հա­կա­ռա­կը, ան­գամ ուկ­րաի­նա­կան լուրջ աղբ­յուր­նե­րի մոտ սպա­սե­լիք­նե­րը 30–35 տո­կո­սի կար­գի էին: Կար էլ ա­վե­լի կա­րե­ւոր հարց. դե­պի ուր են գնա­լու ռուս­–ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, հաշ­վի առ­նե­լով այն ծայ­րա­հեղ լար­վա­ծութ­յան մա­կար­դա­կը, ո­րին դրանք հա­սել են վեր­ջին մեկ­–եր­կու ա­միս­նե­րին:

ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ, ՔԱՆ ԿԱՐԻԲՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ

­Հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ է­ֆեկ­տի­վութ­յուն կա­րող են ու­նե­նալ շա­բաթ եւ կի­րա­կի օ­րե­րին Թ­րամ­փի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Ո­ւիտ­կո­ֆի եւ Քուշ­նե­րի այ­ցը Մոսկ­վա, այն­տե­ղից էլ` Կիեւ, նախ պետք է տես­նել այն հիմ­քը, ո­րի վրա դա ի­րո­ղութ­յուն դար­ձավ: Այս­պես, ա­մե­րիկ­յան այս միջ­նոր­դութ­յան նա­խորդ փու­լում ա­մեն ինչ կա­ռուց­ված էր Ալ­յաս­կա­յում ան­ցած ամ­ռա­նը տե­ղի ու­նե­ցած Պու­տին–Թ­րամփ հան­դիպ­ման եւ դրա արդ­յուն­քում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի բա­զա­յի հի­ման վրա: Այդ փու­լը ո­րե­ւէ արդ­յունք չտվեց, թեեւ Մոսկ­վան քա­նիցս հայ­տա­րա­րեց, որ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ձեռք են բեր­վել ԱՄՆ­–ի ա­ռա­ջարկ­նե­րի եւ ե­րաշ­խիք­նե­րի հի­ման վրա: Իսկ ա­հա վեր­ջին ա­միս­նե­րին Մոսկ­վան էա­պես կոշ­տաց­րեց այդ թե­մա­յով իր դիր­քո­րո­շու­մը` ա­ռաջ քա­շե­լով այն միտ­քը, թե ի­րա­կա­նում Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րով իր գլխի տակ հեր­թա­կան ան­գամ փա­փուկ բարձ են դրել: Դ­րա­նով թու­լաց­նե­լով ռու­սա­կան ու­ժե­րի ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, կազ­մա­կեր­պել են ուկ­րաի­նա­կան բա­նա­կի վե­րա­զի­նու­մը, այդ թվում` Եվ­րո­պա­յում եւ Ուկ­րաի­նա­յում ա­նօ­դա­չու­նե­րի ար­տադ­րութ­յան գոր­ծա­րան­ներ կա­ռու­ցե­լու եւ այդ զի­նա­տե­սա­կով ուկ­րաի­նա­կան բա­նա­կը լիու­լի լցնե­լու տես­քով: Ա­վե­լին, որ թույլ են տա­լիս ուկ­րաի­նա­կան կող­մին, օգտ­վե­լով ՆԱՏՕ­–ա­կան երկր­նե­րի տա­րած­քից, հար­ված­ներ հասց­նել Ռու­սաս­տա­նին: Էլ ա­վե­լին, որ ա­մե­րիկ­յան եւ եվ­րո­պա­կան հե­տա­խու­զութ­յան, օ­դա­յին ղե­կա­վար­ման հա­մա­կար­գերն օգ­տա­գործ­վում են այդ հար­ված­ներն ուղ­ղոր­դե­լու հա­մար: Ու սրա­ցու­մը հա­սավ նրան, որ Ռու­սաս­տա­նը սկսեց միան­շա­նակ ակ­նարկ­ներ, նաեւ ուղ­իղ մե­ղադ­րանք­ներ հղել ԱՄՆ­–ին եւ Եվ­րո­պա­յին, որ այդ գոր­ծո­ղութ­յուն­նե­րով Ռու­սաս­տա­նի հետ մտել են չհայ­տա­րար­ված, բայց փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ: Ըստ այդմ, որ Ռու­սաս­տանն ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում պա­տաս­խան հար­ված­ներ հասց­նել: Այդ թվում` ծո­վում` նկա­տի ու­նե­նա­լով ռու­սա­կան ա­ռեւտ­րա­յին նա­վե­րի գրավ­ման մի շարք դեպ­քե­րը: Ընդ ո­րում, Բ­րի­տա­նիա­յի մա­սով այդ սպառ­նա­լիք­նե­րը շատ ա­վե­լի լուրջ տեսք ստա­ցան: Նաեւ հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան հրա­պա­րա­կա­յին ցու­ցադ­րութ­յուն­նե­րը նո­րա­գույն մի­ջու­կա­յին հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րի, ինչ­պես նաեւ` «Պո­սեյ­դոն» խորջր­յա մի­ջու­կա­յին հա­մա­կար­գե­րի կրող նոր սու­զա­նա­վե­րի սպա­ռա­զի­նութ­յուն վերց­նե­լու մա­սին: Իսկ այս ա­մե­նը մի բան է նշա­նա­կում` շատ ա­վե­լի սուր մի­ջու­կա­յին ճգնա­ժամ, քան ան­գամ այն, ո­րը կար Կա­րիբ­յան ճգնա­ժա­մի ժա­մա­նակ:

Այն, որ այս բո­լոր մե­սիջ­նե­րից հե­տո Թ­րամ­փը հա­տուկ ա­ռա­քե­լութ­յամբ օ­գոս­տո­սի 27–ին Մոսկ­վա ու­ղար­կեց ա­մե­րիկ­յան ա­ռանց­քա­յին ֆի­գու­րա­նե­րից մե­կին` Կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չութ­յան (ԿՀՎ) տնօ­րեն Ջոն Ռեթք­լի­ֆին, ի­հար­կե, խո­սում էր այն մա­սին, որ Վա­շինգ­տո­նը Մոսկ­վա­յի այդ բո­լոր մե­սիջ­նե­րը տե­ղը տե­ղին ստա­ցել է: Իսկ ա­հա փաս­տը, որ նման կա­րե­ւոր ա­ռա­քե­լութ­յուն կա­տա­րո­ղին Մոսկ­վա­յում ըն­դու­նե­ցին ոչ թե Պու­տի­նի, այլ` Ար­տա­քին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Սեր­գեյ Նա­րիշ­կի­նի մա­կար­դա­կով, Վա­շինգ­տո­նի հա­մար պետք է որ դառ­նար հա­վել­յալ ազ­դակ, որ այս ան­գամ Մոսկ­վա­յում ԱՄՆ­–ին չեն նա­յում որ­պես կող­մի, ո­րից ինչ­–որ սպա­սե­լիք ու­նեն: Նա­յում են որ­պես հա­վա­սա­րի` նույ­նար­ժեք մի­ջու­կա­յին պե­տոնց­իալ ու­նե­ցող գեր­տե­րութ­յան: Այ­սինքն, որ կա՛մ 5–6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ ու­նե­ցող ա­ռա­ջա­տար մի­ջու­կա­յին երկր­նե­րը կկա­րո­ղա­նան անվ­տան­գա­յին հար­ցե­րով լե­զու գտնել, կա՛մ էլ` ով ի­մա­նա, թե ինչ կլի­նի ողջ աշ­խար­հի հետ:

Իսկ լե­զու գտնե­լու հիմ­նա­կան ա­ռաջ­նա­յին ուղ­ղութ­յու­նը, ի­հար­կե, հենց Ուկ­րաի­նան է:

ԿՀՎ ՏՆՕՐԵՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ

Ա­հա այս ֆո­նին էլ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ ԿՀՎ տնօ­րե­նի այ­ցին գրե­թե ան­մի­ջա­պես էլ հա­ջոր­դեց Ո­ւիտ­կոֆ–­Քուշ­ներ զույ­գի այ­ցը Մոսկ­վա եւ Կիեւ: Սա, թե­րեւս, ակ­նարկ է այն մա­սին, որ ինչ­պես Վա­շինգ­տո­նում, այն­պես էլ Մոսկ­վա­յում պարզ գի­տակ­ցում են, որ պետք է մի կերպ ուկ­րաի­նա­կան թե­ման ինչ­–որ հան­գու­ցա­լուծ­ման հասց­նել, ան­կախ այն բա­նից, որ ո­րոշ ուլտ­րա­լի­բե­րա­լա­կան շրջա­նակ­ներ դեռ մտա­ծում են հե­տա­գա էս­կա­լա­ցիա­յի մա­սին: Արդ­յուն­քում, ու­նենք նման հնա­րա­վոր տար­բե­րակ­ներ:

Ա­ռա­ջի­նը, ԱՄՆ–ն կկա­րո­ղա­նա այն կար­գի ճնշում­ներ գոր­ծադ­րել Կիե­ւի վրա, որ վեր­ջինս ըն­դու­նի Մոսկ­վա­յի հետ հա­մա­ձայ­նեց­ված խա­ղա­ղութ­յան պայ­ման­նե­րը: Այ­ցի շե­մին նման ո­րոշ ճնշում­ներ նկատ­վե­ցին: Մաս­նա­վո­րա­պես, ամ­ե­րի­կա­ցի­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող ուկ­րաի­նա­կան հա­կա­կո­ռուպ­ցիոն կա­ռույց­նե­րը, զար­գաց­նե­լով Զե­լենս­կու շրջա­պա­տի ուղ­ղութ­յամբ աղմ­կոտ քրեա­կան թե­ման, սկսե­ցին խու­զար­կութ­յուն­ներ եւ ձեր­բա­կա­լութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­նել ար­դեն նաեւ Գլ­խա­վոր դա­տա­խա­զութ­յու­նում եւ ան­գամ նա­խա­գա­հի գրա­սեն­յա­կում: Բայց ա­մե­նագլ­խա­վո­րը. ի­րա­վի­ճա­կը, ո­րը ներ­կա պա­հին տի­րում է ինչ­պես ռազ­մա­ճա­կա­տում, այն­պես էլ` թի­կուն­քում, թե՛ Ուկ­րաի­նա­յում, թե՛ Եվ­րո­պա­յում էա­պես նվա­զեց­րել են հույ­սե­րը, որ Զե­լենս­կին դեռ կա­րող է ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րում կամ Ռու­սաս­տա­նում հե­ղաշր­ջում հա­րու­ցե­լու մի­ջո­ցով ինչ­–որ բան փո­խել: Ա­վե­լին, ռուս­ներն աչ­քի ա­ռաջ զրո­յաց­նում են ոչ միայն ուկ­րաի­նա­կան թի­կուն­քը` դրա բո­լոր պա­րա­մետ­րե­րով հան­դերձ, այլ ի ցույց են դնում նաեւ նշան­ներ, որ պատ­րաստ են մասշ­տա­բա­յին հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­նել Եվ­րո­պա­յի այն զի­նա­գոր­ծա­րան­նե­րի դեմ, ո­րոնք աշ­խա­տում են ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հա­մար:

Երկ­րոր­դը, Զե­լենս­կին դեռ կդի­մա­նա այս ճնշում­նե­րին: Ա­վե­լին, կփոր­ձի այս բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը սպառ­նա­լիք դարձ­նել Եվ­րո­պա­յի հա­մար` նոր մի­ջոց­ներ ստա­նա­լու եւ ա­թո­ռը պա­հե­լու նպա­տա­կով: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից, թե ինչ կո­րուստ­ներ դեռ կլի­նեն ճա­կա­տում եւ թի­կուն­քում:

­Թե­րեւս, հենց սա է Զե­լենս­կու նախ­նա­կան տրա­մադ­րութ­յու­նը: Ա­մեն դեպ­քում, Ո­ւիտ­կոֆ–­Քուշ­նե­րի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րին զու­գա­հեռ նա հասց­րեց հայ­տա­րա­րել, որ այդ­պես էլ չի պատ­րաստ­վում զոր­քե­րը հա­նել Դոն­բա­սից: Այն է` ռու­սա­կան հիմ­նա­կան պա­հան­ջը չի կա­տա­րե­լու: Դա, ի­հար­կե, իր տրա­մա­բա­նութ­յունն ու­նի. Զե­լենս­կին հաս­կա­նում է, որ բա­վա­կան է խա­ղա­ղութ­յան ինչ­–որ փաս­տա­թուղթ ի հայտ գա, որ գրե­թե ան­մի­ջա­պես էլ կկորց­նի ա­թո­ռը, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ` նաեւ գլու­խը: Բայց ամ­բողջ խնդիրն այս պա­հին այն է, որ ե­թե ցան­կա­նում է պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու հա­մար նոր ռե­սուրս­ներ ստա­նալ Եվ­րո­պա­յից, ա­պա մեծ հարց է` Եվ­րո­պան կա­րո՞ղ է այդ ռե­սուրս­նե­րը տրա­մադ­րել: Ընդ ո­րում, նաեւ ռազ­մա­կան եւ քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով:

Այս­պես, օ­րերս Գեր­մա­նիան պաշ­տո­նա­կան աղ­մուկ բարձ­րաց­րեց, թե` ռուս­նե­րը ռազ­մա­կա­նաց­ված ինչ­–ինչ գոր­ծո­ղութ­յուն­ներ են ի­րա­կա­նաց­րել գեր­մա­նա­կան օ­դա­նա­վա­կա­յա­նում: Սա­կայն ռեակ­ցիան, ո­րը ե­կավ Մոսկ­վա­յից, ա­վե­լի շատ այս տրա­մա­բա­նութ­յան մեջ էր` լավ ենք ա­րել, պետք ե­ղավ, շատ ա­վե­լին կա­նենք: Ու թե ինչ ներ­քին ֆոն կա­ռա­ջա­նա եվ­րո­պա­կան այդ երկր­նե­րում, ե­թե ռուս­նե­րը սկսել ի­րա­կա­նաց­նել այդ սպառ­նա­լիք­նե­րը, հաս­կա­նում են բո­լո­րը. կա՛մ պետք է անց­նեն բաց պա­տե­րազ­մի, ո­րի ժա­մա­նակ փաստ չէ, որ ԱՄՆ–ն կօգ­նի, կա՛մ ստիպ­ված են լի­նե­լու դա­դա­րեց­նել Ուկ­րաի­նա­յին զի­նե­լը: Ինչ վե­րա­բե­րում է Կիե­ւի հիմ­նա­կան թի­կուն­քին` Բ­րի­տա­նիա­յին, ա­պա այս­տեղ թեեւ դեռ միայն վեր­ջերս են նոր վար­չա­պետ ընտ­րել, սա­կայն ար­դեն իսկ բրի­տա­նա­կան ա­ռա­ջա­տար աղբ­յուր­նե­րը խո­սում են ան­գամ ոչ թե միայն նրա պաշ­տո­նան­կութ­յան, այլ նաեւ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին: Այն է` առ­կա ներ­քա­ղա­քա­կան մե­գաճգ­նա­ժամն այդ­պես էլ չի հաղ­թա­հար­վում, եւ ե­թե ռուս­նե­րը մեկ­–եր­կու թե­թեւ հար­ված հասց­նեն, ա­պա այդ ճգնա­ժա­մը միայն խո­րա­նա­լու է:

­Բա­ցի այդ, թեեւ մեծ աղ­մուկ­նե­րի գնով Եվ­րո­պան կա­րո­ղա­ցավ հաս­տա­տել Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վո­րու­մը, սա­կայն տա­րին կիս­ված, ար­դեն իսկ ա­ռա­ջա­ցել է ա­վե­լի քան 30 մի­լիարդ դո­լա­րի ճեղք­վածք:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Այս­պի­սով, բա­նակ­ցա­յին այս նոր փու­լը կհասց­նի՞ խա­ղա­ղութ­յան: Ուկ­րաի­նա­կան ներ­քին աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, որ Ո­ւիտ­կո­ֆը Զե­լենս­կուն նա­եւ փո­խան­ցել է, որ Թ­րամ­փի վար­չա­կազ­մը հրա­ժար­վում է մե­ծաց­նել Ուկ­րաի­նա­յին տրա­մադր­վող ռազ­մա­կան օգ­նութ­յու­նը եւ նաեւ կաս­կած­ներ են հայտ­նել հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նութ­յան հրթիռ­ներ տա­լու վե­րա­բեր­յալ: Ա­վե­լին, որ Ո­ւիտ­կո­ֆը խոր­հուրդ է տվել Զե­լենս­կիին` մինչեւ նո­յեմ­բեր–­դեկ­տեմ­բեր լու­ծել խա­ղա­ղութ­յան հար­ցը` նաեւ պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նե­լով կազ­մա­կեր­պել ԱՄՆ-ի, Ուկ­րաի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի միջեւ ու­ղիղ ե­ռա­կողմ բա­նակ­ցութ­յուն­ներ, ե­թե հոկ­տեմ­բե­րին հա­մա­ձայ­նութ­յան հաս­նեն շրջա­նա­կա­յին խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի շուրջ:

Ի­հար­կե, հնա­րա­վո­րութ­յուն կա, որ Զե­լենս­կին անձ­նա­կան անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի դի­մաց գնա այդ քայ­լին: Թեեւ մյուս կող­մից էլ նման մե­սիջ­ներ ե­ղել են նաեւ բա­նակ­ցա­յին նա­խորդ փու­լի ժա­մա­նակ, սա­կայն հա­ջոր­դել է նոր էս­կա­լա­ցիա: Չ­նա­յած, այս փու­լում մեկ ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն կա. Մոսկ­վան ցու­ցադ­րա­բար հրա­ժար­վում է ա­մեն մի մի­ջանկ­յալ հրա­դա­դա­րից, ինչ­պես նաեւ հար­ված­նե­րի ներ­կա­յիս մա­կար­դա­կը թու­լաց­նե­լուց, քա­նի դեռ չկան վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Այ­սինքն, այս ան­գամ խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու հե­ռան­կար­նե­րը, թե­րեւս, ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նեն, քան նա­խորդ փու­լում:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71724 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ