Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Привет лунатикам. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆԸ

(ԹՐԱՄՓԸ` ԻՐ` «ԼՈՒՍԻՆԸ ՄԵՐՆ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Привет лунатикам!

 **

ՔԱՄԻՆ ՑՐՏԻՑ ԿՄՐՍԻ

(ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ահա եւ վերջ, շարքային Նիկոլը հաղթեց գեներալին։

**

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

(ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՊԱՈՒԼԱ ՊԻՆՅՈՆԻ`«ՉԱՓԱԶԱՆՑ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Առանց վիզայի հայը` թաթարից էլ վատն է։

 **

ՍԱՄԱՍՈՒԴ

(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հոգեվերլուծաբանների, եթե այսպես շարունակվի, մի գեղեցիկ օր Նիկոլն ինքն իրեն է ձերբակալելու։

**

Անցյալ կատարյալ

(ՆԱՐԵԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ` ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԿՐԿԻՆ ՏԱՐԱԾՎՈՂ ԻՐԵՆ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Это было давно и не правда!

**

ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ

(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՊՈՒՏԻՆԻ` ՄՈՍԿՎԱ ՀՐԱՎԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ախր, ընկեր պալկովնիկ, որ իմանամ` ինչ պետք ա ասեմ՝ կասեմ, որ չգիտեմ` ինչ պետք ա ասեմ, ախր ի՞նչ ասեմ։

**

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԵՐԳԸ

(«ԲԱՐԻ ԵՐԹ ԲՈԼՈՐԻՍ, ՍԻՐԵԼԻՆԵՐՍ» ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԸ` ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ)

Ես մնում եմ, դուք գում եք, ձեր ցավը տանեմ, բարով գնաք, բարով մնամ, ձեր ցավը տանեմ։

**

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

(ԳՈՐԾԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ԲԵՐՄԱՆ ԲԵՐԵԼՈՒ` ՄՈՏ 2 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նորաթուխ գործարար Նարեկ Նալբանդյանին իրոք բերման ենք ենթարկել, ուղղակի իշխանության թեւի տակ, որ հանկարծ նրա խաթրին կպնող չլինի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ