Հուսիթները Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը շարքից դուրս են բերել Եվրոպացիներին չեն պատրաստվում Ուկրաինայի հարցով բանակցային սեղանի շուրջ հրավիրել. Ուշակով Զելենսկի. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ». Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառումը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ Նիկոլը հագնում է Ալիեւի կոստյումը․ Պողոսյան Զելենսկին վախենում է «նոր Յալթայից», որտեղ Թրամփը, Պուտինը և Սին կարող են վերաբաշխել ազդեցության ոլորտները Եթե չկա իրենց ընդդիմադիր կամ իրենց հետ մրցող ուժ, ո՞ւմ են հաղթել․ Ստեփանյան Իրանի հետ պատերազմը ԱՄՆ-ին արդեն արժեցել է 47 միլիարդ դոլար. The Hill

Ցավում եմ իրենց ավարտի համար, որովհետեւ զղջալու են իրենց ապրած կյանքի համար․ Հակոբկոխյան

Ներքաղաքական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական դատին ներկա էր նաեւ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ, ում հետ էլ զրուցեց «Իրավունք»-ը:

— Այսօրվա դատական կառույցը, որն ունենք Հայաստանում, խայտառակություն է: Այն կփոխվի միայն երբ փոխվեն ներկայիս իշխանությունները: Ծառուկյանի նման մարդուն դատելը, դա անգամ խոսքեր չեմ գտնում նկարագրեմ, թե ինչ է: Միայն այն, որ նա իսկապես բարերար է, այն որ նրա մտահղացմամբ Հիսուսի արձանն է կառուցվում, որ այդ սարը բարձրանալիս, անկախ քեզանից, ոգեշնչվում, ոգեւորվում ես, ամեն ինչ արժե։ Սակայն, ասօրվա անցողիկ մարդիկ որոշել են նրա նման մարդուն դատապարտեն:

Գիտեք, երբ առյուծը հիվանդանում է, վախկոտ բորենիները հարձակվում են վրան: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանը մի 30-35 տարեկան լիներ, այս բորենիներին բոլորին կծալեր, բայց դե այսօր տեսանք՝ ինչ արեցին: Մարդը իր տան մեջ՝ ինքն իրեն համեստ է պահում, իսկ սրանք հարձակվեցին։ Հրաման կատարողները նազիր-վեզիրների կերպարանք են ընդունել եւ «լրագրողուհու» հրաման են կատարում՝ չմտածելով, թե վաղը կյանք կա, ի՞նչ խղճով են ապրելու ու մարդկանց երեսին նայելու: Դե ի՞նչ ասեմ, թող կատարեն, մինչեւ տեսնենք՝ երբ կգա դրանց վերջը։ Բայց մի բան պիտի հասկանան, որ երկիր մոլորակն Աստված այնպես է ստեղծել, որ եթե սկիզբ ունի, ապա ավարտ էլ ունի։ Ուղղակի, ես ցավում եմ իրենց ավարտի համար, որովհետեւ զղջալու են իրենց ապրած կյանքի համար։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ