Այս ռեժիմը համառորեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը չունենա որեւէ դաշնակից. Կարեն Վրթանեսյան Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal

«Լամբադա» կամրջի ժամանակավոր փակումը մեծ խցանումներ է առաջացրել Երևանում

Երևանի «Լամբադա» կամրջի վերին հատվածի ժամանակավոր փակման պատճառով Կոմիտասի պողոտայում և հարակից փողոցներում վաղ առավոտից լուրջ խցանումներ են առաջացել։ 

«Լամբադա» կամուրջը, որը Քանաքեռ-Զեյթուն, Մոնումենտ և Կոմիտաս շրջանները կապող կարևոր հանգույց է, սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 1-ը մասամբ փակ է լինելու վերանորոգման համար։

Խցանումը սկսվում է Վրացական փողոցի խաչմերուկից և ձգվում մինչև կամուրջ։

Երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով հարակից փողոցներում, մասնավորապես՝ Մամիկոնյանց փողոցում, նույնպես խցանում է։ Քանի որ երթևեկության հոսքը տարածվել է այլ ուղղություններով, շղթայական ռեակցիայով խցանում է առաջացել նաև Սարալանջում։

Ստեղծված իրավիճակը հատկապես նկատելի է օրվա ծանրաբեռնված ժամերին։ Երևանի ճարտարապետական և տրանսպորտային ենթակառուցվածքներն այլընտրանքային շատ երթուղիներ չեն առաջարկում, ուստի մեկ հիմնական հատվածի փակումն արագորեն ազդում է հարևան փողոցների վրա։ Ավտոբուսի վարորդներն արդեն իսկ ասում են, որ հոգեբանորեն պատրաստվում են երթևեկության երկարատև խցանումներին։ Նրանց խոսքով՝ ստեղծված իրավիճակը կարող է վերածվել ամենօրյա «սերիալի» մինչև նոյեմբերի 1-ը, երբ ակնկալվում է, թե «Լամբադան» լիարժեքորեն գործելու է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ