Դիլիջանում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում. Թարմացվող Ստեփանավանում ՔՊ-ն պարտվում է նախկին ՔՊ-ականին. ԼՐԱՑՎՈՂ Աթիկում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանում նախկին համայնքապետի դեմ Եղեգնաձորում ՔՊ-ն առաջատար է . Թարմացվող Իջեւանում ՔՊ-ն առաջատար է. ԹԱՐՄԱՑՎՈՂ Գորիսում Առուշ Առուշանյանը բացարձակ առաջատար է Բրազիլիայում գնացքը բախվել է ռելսերի վրա ընկած վերամբարձ կռունկին (Տեսանյութ) Կիրանցը փրկող սառեցված տերտերը ինչ ա զգում ,երբ Կիրանցում ՔՊ ն ստանում է ձայների գրեթե 90% Պետրոս Ղազարյան ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքներն արդեն հայտնի են․ այս պահին առաջատարը ՔՊ-ն է։ Ի՞նչ իրավիճակ է ընտրատեղամասերում․ թարմացվող Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը

Քանդում են Աջափնյակի շուկան․ տասնյակ տնտեսվարողներ անելանելի վիճակում են

Թեմա

Երեւանի քաղաքապետարանը գիշերվանից սկսել է քանդել Աջափնյակի հայտնի շուկան։ Արդեն շուրջ 30 կրպակ է քանդվել, իսկ ապամոնտաժման աշխատանքները դեռ շարունակվում են։ Քաղաքապետարանի այս որոշման հետեւանքով տասնյակ տնտեսվարողներ հայտնվել են անելանելի վիճակում՝ կանգնելով իրենց եկամտի եւ ընտանիքի ապրուստի միջոցի կորստի վտանգի առաջ։

Տնտեսվարողները, սակայն, ընդգծում են՝ իրենք դեմ չեն տարածքի կանաչապատմանը եւ ծառատունկին, ինչի մասին խոստանում են քաղաքային իշխանությունները։ 

«Իրավունք»-ին ահազանգած տնտեսվարողներից մեկը նշեց, որ իրենք պատրաստ են ընդառաջ գնալ քաղաքային իշխանությունների ծրագրերին, բայց ունեն շատ պարզ պահանջ․ իրենց համար ստեղծել համապատասխան կրպակներ, որոնց վարձակալության համար իրենք պատրաստ են վճարել։

«Մեր պահանջը մեկն է՝ ստեղծել համապատասխան կրպակներ։ Մենք պատրաստ ենք վարձակալության համար վճարել, միայն թե մեզ հնարավորություն տան աշխատելու, մեր հանապազօրյա հացը վաստակելու։ Մեզ չեն թողնում աշխատել, բայց փոխարենը ոչ մի հստակ այլընտրանք չեն տալիս»,- ընդգծեց տնտեսվարողը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ