Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հրապարակված տեսանյութը նկարահանվել է տարիներ առաջ՝ նախկին ամուսնուս հեռախոսով. Մկրտչյան «Երազանքի թի՞մ» թե՞ ձգձգվող մղձավանջ Իրականում նոյեմբերի 9-ը չէր չարաբաստիկը, այլ նրա նախորդած 44 օրերը, 4 տարիները, 30 տարիները… Հրաձգություն Կրակովի կենտրոնում. 8 զոհ, առնվազն 20 վիրավոր (Տեսանյութ) ԱՄՆ-ն ցանկանում է Պուտինին տեսնել Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովում Ռուսաստանն ընդհանուր տուն է. ազգերի միասնությունը հոգևոր ժառանգության պահպանման գործում Ես Ռեմբրանդտի հետ էլ տարաձայնություններ ունեմ Հայաստանի կառավարությունը երբեք չի մտնի մի պրոցեսի մեջ, որը դեմ է Իրանին կամ մյուս հարևան երկրներին. Սիմոնյան Մեկնարկել է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը

Տեղի է ունենում հրեշավոր երեւույթ․ Գառնիկ Դանիելյան

Հանդիպում

Բաքվում ցմահ դատապարտված Արցախի ԱԺ նախկին նախագահ, պատանդառված Դավիթ Իշխանյանն օրերս դիմեց Անահիտ Մանասյանին՝ ՄԻՊ-ին, որպեսզի վերջինս այցելի Բաքու եւ տեղում տեսնի, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում հայորդիները: Ի պատասխան կոչին՝ Մանասյանը, միայն ազատություն մաղթեց նրանց: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

— Ինչ վերաբերում է պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ այլ ռազմագերիներին, իմ զորակցությունն եմ հայտնել եւ միշտ անդրադառնում եմ նրանց խնդիրներին: Բաքվում պահվող մեր գերիներն ունեն լուրջ առողջական խնդիրներ: Ավելին, նրանք ենթարկվում են հալածանքների, կտտանքների, եւ դա փաստերով ապացուցված է: Նաեւ միջազգային հանրության աչքի առջեւ տեղի է ունենում հրեշավոր երեւույթ, որտեղ մարդիկ ուղղակի խոշտանգվում են Բաքվի բանտերում՝ որեւէ հանցանք չկատարելով հանդերձ: Տեւական ժամանակ է նրանց իրավունքները խախտվում են, սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ