Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր» Վրացական հետախուզական ծառայությունները կասկածում են Ռուսաստանին Աբխազիան և Հարավային Օսիան ՌԴ-ին միացնելու նախապատրաստման մեջ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն «Ժողովուրդ». 28 մլն՝ խորհրդատվության անվան տակ

«Փաստ». Տեղերում ժողովրդի տրամադրություններ են շոշափում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2026 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի բոլոր մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: 20 խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն ընտրական ցուցակները գրանցման համար պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18։00-ն:

Այս օրերին արդեն իսկ հստակեցվում են որոշ համայնքներում առաջադրվելիք քաղաքական ուժերի և թեկնածուների անունները, սակայն մեծամասամբ դեռևս անորոշություն է՝ հատկապես ընդդիմադիր ուժերի մասնակցության առումով: «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես վերջին մեկ ամսում Նիկոլ Փաշինյանը բոլոր մարզպետարաններում, իրավապահ համակարգի մարզային կառույցներում «համար մեկ» է հայտարարել: Ընդ որում, խոսքն այն մասին չէ միայն, որ ընտրություններում ապահովեն ՔՊ-ի անվերապահ հաղթանակ, այլ առաջին հերթին «հետախուզական» նպատակներով:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ բոլորին հրահանգված է շոշափել տրամադրությունները, ներքին տեղեկություններ հավաքել՝ նախօրոք հասկանալու, թե ընդդիմադիր ուժերից որոնք որտեղ են մասնակցելու, ում են առաջադրելու որպես համայնքի ղեկավարի թեկնածու (առաջին համար): Նպատակն է՝ հնարավորինս կանխել ուժեղ թեկնածուների մասնակցությունը. կա՛մ «համագործակցության», ինչպես Գորիսի դեպքում, կա՛մ քրեական վարույթներ նախաձեռնելու և այլ ճնշումների միջոցով չեզոքացնելու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71848

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ