Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Որքան էլ արժեցել երկու հայ ֆուտբոլիստների տրանսֆերը լեհական ակումբ

Սպորտ

Լեհական «Լեխիա Գդանսկը» տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ակտիվորեն համալրել է կազմը՝ պայմանագրեր կնքելով երկու հայ ֆուտբոլիստների՝ Արթուր Սերոբյանի և Նարեկ Հովհաննիսյանի հետ:

Լեհական Trójmiasto.pl պորտալի տեղեկություններով՝ «Լեխիան» Երևանի «Արարատ-Արմենիայից» 1 միլիոն եվրոյի դիմաց գնել է 23-ամյա վինգեր Արթուր Սերոբյանի տրանսֆերային իրավունքը։

Այդուհանդերձ, Սերոբյանն անմիջապես վարձավճարով վերադարձել է Հայաստանի չեմպիոնի կազմ և լեհական թիմին կմիանա միայն հաջորդ տարվա փետրվարի 1-ին։

Զուգահեռաբար, լեհական ակումբը ձեռք է բերել Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա եզրային խաղացող Նարեկ Հովհաննիսյանին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այս տրանսֆերի համար «Լեխիան» վճարել է 200-250 հազար եվրո։ Ի տարբերություն Սերոբյանի՝ Հովհաննիսյանն արդեն հինգշաբթի օրը կմիանա իր նոր թիմին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ