Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Նոյեմբերի 13. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու հարցը Զելենսկի. Աբու Դաբիում բանակցությունները առաջընթաց են ապահովել և պատերազմի ավարտի հույս են ներշնչել Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի հետ երկխոսության մեջ դառնալ Եվրոպայի բանակցողը Դեմոկրատները մտադիր են վերանայել Թրամփի 1.5 տրիլիոն դոլարի ռազմական ծրագիրը. Wall Street Journal Ուկրաինայի արևածաղկի ձեթի խոշորագույն արտադրողը փակել է իր բոլոր գործարանները ռուսների հարվածներից հետո «Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի. Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում

Ներքաղաքական

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ համայնքում արդեն ուրվագծվում է հնարավոր ընտրապայքարի պատկերը, և այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։

Ընտրապայքարի մեջ մտնելու մտադրություն ունի Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, ով դեռևս վերջնական հստակություն չունի, թե որ քաղաքական ուժի կամ ձևաչափի ներքո է  մասնակցելու ընտրություններին։ Խոսվում է նաև հնարավոր այլ քաղաքական ձևաչափերի և «Ուժեղ Հայաստան»-ի հետ համագործակցության մասին:

Արթիկում ընտրապայքարին պատրաստվում է միանալ նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ավագանու անդամ Արթուր Աստոյանն է։ Աստոյանը Արթիկում հայտնի ձեռնոցների գործարարանի սեփականատերն է։

Արթիկի նախկին քաղաքապետ, կազինոներում խաղադրույքներ անելու սիրահար Մխիթար Վարագյանը արդեն իսկ մինի քարոզարշավներ է անում ու պաշտոններ բաժանում. «Վիզ դրեք անցնեմ, ոչ մեկիդ դիլխոր չեմ թողնի»,-ասում են՝ ասում է արթիկցների շրջանում գռփող-չռփողի ունեն վաստակած նախկին քաղաքապետը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ