Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես Ջուսը հրաժարվեց Բույնովի առաջարկից, հայտնվեց Ալեգրովայի կողքին եւ դարձավ Կիրկորովի «ՆԼՕ»-ն

Հանդիպում

Երգչուհի ՋՈՒՍԸ «Իրավունք TV»-ի տաղավարում խոսել է ներկայիս հայկական շոուբիզնեսի մասին, փակագծեր է բացել ռուսական շոուբիզնեսից եւ անդրադարձել իր նոր տեսահոլովակին։

— Ջուս, ինչպե՞ս կգնահատեք ներկայիս հայկական շոու-բիզնեսը:

— Շոուբիզնես այլեւս չկա: Ճիշտն ասած, 90-ականներին ավելի որակով եւ ավելի շատ համերգներ էին լինում, քան հիմա: Հիմա մի տեսակ կոալիցիաներ են կազմել հեռուստաալիքները, որոնք մշտապես նույն, այսպես ասած, իրենց մարդկանց են կանչում՝ լինի դա համերգ, մրցանակաբաշխություն, թե մեկ այլ միջոցառում: Կոալիցիա են կազմել նաեւ համերգ կազմակերպողները եւ նույն սկզբունքով են աշխատում: Ես համաձայն եմ, որ լինեն բոլորը, բայց նաեւ տարբեր լինեն:

Ես միշտ եմ ասում՝ եթե համեմատենք ռուսաստանյան կամ ամերիկյան շոուբիզնեսի հետ, սար եւ ձորի տարբերություն կլինի: Օրինակ, վերցնենք Ռուսաստանը եւ կտեսնենք, որ նույն տարածքում 7 բեմ է կառուցվում: Մի բեմում երգում են ռոք, մյուսում ջազ եւ այսպես շարունակ: Իսկ մեր մոտ հենց լինում է համերգ, փառատոն կամ մրցանակաբաշխություն, նույն մարդիկ են լինում: Կրկնում եմ՝ դեմ չեմ, բայց այդ դեպքում, թող բոլորին ցույց տան, թե հին արտիստներին, թե նորեկներին:

— Խոսեցիք մրցանակաբաշխություններից, ադյոք մեր օրերում դրանք  չեն դարձել զուտ բիզնես՝ գումարը տալիս են, մրցանակը՝ ստանում: Հետեւապես, ո՞ւմ են ստում, իրե՞նց, հանդիսատեսի՞ն...

— Միանշանակ համաձայն եմ: Կա գումարով եւ կա ծանոթություններով: Այսինքն, եթե դու ունես լավ եւ հայտնի պրոդյուսեր, իհարկե, կստանաս մրցանակ: Դե շատերը կարող է չգիտեն, եւ դա արվում է չիմացողների համար, որպեսզի ասեն՝ տեսա՜ք, այսինչ երգիչը դարձավ տարվա լավագույնը: Բայց մենք հո գիտենք, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը: Գույություն ունի ներքին խոհանոց եւ ինչ կատարվում է, այնտեղ է կատարվում:

— Անկեղծ լինելու համար, ասենք, որ նման մոտեցում եղել է միշտ ու այնպես չէ, որ այս վերջին տարիներին է ի հայտ եկել...

— Այո, այդպես է, բայց ես միշտ եմ ասել, որ մենք շատ տաղանդավոր արտիստներ ունենք՝ ե՛ւ հինը, որոնք չեն կրկնվի, ե՛ւ նոր սերունդ ունենք, ովքեր իսկապես տաղանդավոր են: Ես շատ երաժիշտներից եմ լսել, որ ասում են՝ այնքան լավ սերունդ կա, այնքան տաղանդավոր երիտասարդություն, սակայն չեն կարողանում ասպարեզ դուրս գալ: Կան, որ փող չունեն, կան ում չեն թողնում դուրս գալ ասպարեզ եւ մասնակցել այս կամ այն մրցույթներին:

— Իսկ Դուք եւ Ձեր գործընկերները երբեւէ փորձե՞լ եք այս հարցը հանրայնացնել եւ լուծում գտնել։

— Գիտեք, կարելի է: Բայց դա պետք է անել ոչ թե մի քանի արտիստներով, այլ պետք է համախմբվել ու լուրջ քայլեր ձեռնարկել:

— Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Ձեր հերթական կրակոտ եւ կրքոտ տեսահոլավակի պրեմիերան, որը կոչվում է «Լայմ-թեքիլա»: Պատմեք տեսահոլովակի մասին. Ո՞ւմ գաղափարն էր, ո՞վ էր հեղինակը...

— Այո, տեսահոլովակը մի քանի օր է, ինչ հասանելի է հանդիսատեսին: Երգը գրեց Ջորջը, ով շատ տաղանդավոր երաժիշտ եւ դիջեյ է: Նա ուներ այդ երգը ու մեկ օր գնացի իր մոտ, որպեսզի երգեր ընտրեմ: Նա ասաց, որ ինձ բացի այս երգից, այլ բան ցույց չի տա, ու որ սա իմ համար է: Իր վստահությունը փոխանցվեց ինձ, վերցրեցի երգը, որը դեռ տեքստ չուներ ու եկա։ Մտածում էի, թե ում կարելի է դիմել տեքստ գրելու համար, որպեսզի խոսքերը համահունչ լինեն առօրյային, խոսակցականին եւ երիտասարդներին: Երգչուհի Լիլիթ Կարապետյանն ինձ հուշեց․«Արի տանք Իննա Կարապետյանին»: Ասացի շատ ճիշտ հուշում էր: Գնացի Իննային խնդրեցի, ասացի այս երգի վրա հետաքրքիր բառեր գրի: Լսեց, ասաց՝ սպասի. ուրեմն՝ Ինան ու ես աշխատում ենք նույն մյուզիք-հոլում եւ այդ ընթացքում նա գնում երգում էր, գալիս ու խոսքերն էր գրում: Նույն օրը երգի խոսքերը պատրաստ էին: Մի քիչ փոփոխություն արեցինք, եւ ես միանգամից գնացի «Հայկո» ստուդիա ու անմիջապես ձայնագրվեցինք: Ինձ ձայնագրում էր Ջորջը ու ասում, որ այս երգը պետք է ուրիշ կերպ մատուցեմ: Տեսահոլովակը նկարահանեց Տիգրան Ավետիսյանը, որը եղավ մեկ շնչով: Ես սիրում եմ տարբեր մարդկանց հետ աշխատել, քանի որ դա ինձ նորովի լուծումներ է տալիս:

— Կարծում եմ՝ մեր ընթերցողներին շատ հետաքրքիր է Ձեր մուտքը ռուսական շոուբիզնես: Ինչպե՞ս դա ստացվեց:

— Երբ ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովը 90-ականներին եկավ Հայաաստան, ես երգում էի «Հայեր» խմբում: Ինձ տեսավ ու ցանկություն հայտնեց, որ գնամ իր մոտ, ու նա լինի իմ պրոդյուսերը: Անգամ ասաց, որ ցանկանում է ինձ տանել Յուրմալա: Այդ ժամանակ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, որը «Հայեր» խմբի պրոդյուսերն էր,  ասաց՝ կա՛մ բոլորին եք տանում, կա՛մ ոչ մեկին: Ու ես չգնացի Բույնովի մոտ:

Մի երկու տարի անց, երբ «Հայեր» խումբը փլուզվեց, ես գնացի Մոսկվա՝ Բույնովի մոտ: Ասացի՝ հիշո՞ւմ եք ինձ, եկել եմ: Ասաց, որ արդեն ուշ է, այն ժամանակ էր պետք գնալ: Սակայն Բույնովի կինը նաեւ իր պրոդյուսերն էր, ասաց, որ եթե անգամ վերցնի ինձ, պետք է լինեմ բեք ոկալ: Ես էլ չհամաձայնեցի, քանի որ բեք ոկալ չէի ցանկանում:

Հետո, մի ռեփեր կար, որ ցանկություն հայտնեց իր ռեփի մեջ մի դրվագ կատարեի: Համաձայնեցի: Գնացի ձայնագրման ստուդիա, երգեցի: Հաջորդ օրն ինձ զանգահարում է գործիքավորողը՝ Դիման, ու ասում, որ Իրինա Ալեգրովան ցանկանում է ինձ հետ հանդիպել: Պարզվում է ՝այդ ստուդիան պատկանում էր Ալոգրովային: Ճակատագիր է՝ ում համար գնացի ու ինչ եղավ:

Գնացի, դուռը բացեցի եւ տեսա բարձրահասակ, մորթե մուշտակով կին է մեջքով կանգնած: Պտտվեց, ասաց՝ դու էի՞ր ձայնագրվել այս երգը, ասացի՝ այո: Էլ ոչինչ չասաց, միայն ընդգծեց, որ այսօրվանից ես իր մոտ եմ աշխատում: Չհարցրեց անգամ համաձայն եմ, թե՝ ոչ: Եվ երբ ես ասացի, որ բեք ոկալ չեմ ցանկանում, ուզում եմ միայնակ ելույթ ունենալ, ասաց, որ սա իմ համար մեծ դպրոց կլինի, մեծ պրակտիկա: Անգամ պատմեց, թե ինքն ինչպես է սկսել բեք ոկալից՝ «Электроклуб»-ում (խորհրդային եւ ռուսական հանրահայտ էլեկտրոփոփ եւ սինթփոփ խումբ է):
Եվ մեր հանդիպման անմիջապես հաջորդ օրը նա սկսեց իր ալբոմի ձայնագրությունը, որը կոչվում էր՝ «По лезвию любви»: Ես մեկ ամիս ապրեցի իր տանը: Նա ինձ համար համեղ ուտեստներ էր պատրաստում: Այդպես ապրել եւ աշխատել ենք միասին:

—Տանը համեղ ուտետեսներ է պատրաստել Ձեզ համար, իսկ աշխատանքի մեջ խի՞ստ էր:

— Շա՜տ: Բայց եթե դու պրոֆեսիոնալ մարդ ես, կարող ես աշխատել բոլորի հետ: Եվ այդ ձայնասկավառակում հնչում է միայն իմ ձայնը՝ որպես բեք ոկալ: Ես այդ ալբոմի մեջ ունեմ իմ սիրած երգը՝ «Долой любовь»-ը:

Հետո ես սկսեցի ձայնագրվել ստուդյայում՝ որպես բեք ոկալ Ստաս Պիեխայի, Վալերիայի, ինչպես նաեւ Կոլդունի համար: Շատ ռուս արտիստներ հետ եմ աշխատել: Սակայն, այնուհանդերձ, ես ցանկացա մենակ երգել ու չմնալ հետեւում: Չնայած, որ շատ լավ արտիստի հետեւում էի կանգնած: Հիշում եմ, երբ տվեցինք մենահամերգ, որից հետո արտիստներով հավաքվեցինք՝ գինի եւ այլն, ինձ նկատելով Ֆիլիպ Կիրկորովն ասաց՝  այդ ՆԼՕ-ին (Անհայտ թռչող օբյեկտ) որտեղի՞ց ես գտել: Այդպես էլ ինձ ռուսական շոուբիզնեսում սկսեցին ասել՝ ՆԼՕ: Ասեմ, որ իմ եւ Իրինա Ալեգրովայի գործունեությունը տեւեց 2 տարի ու իրար հրաժեշտ ենք տվել դրական ու ջերմ խոսքերով:

— Ջուս, Դուք այն եզակի հայ արտիստներից եք, ով պատվոգիր է ստացել Կրեմլից: Կպատմե՞ք այդ մասին:

— Այո, թերեւս ես միակ երգչուհին եմ, ով նման պատվոգիր ունի՝ լավագույն երգի համար: Մի այնպիսի համերգ էր դա, որտեղ շատ հայտնի արտիսներ էին երգում, օրինակ՝ Անատոլի Դնեպրովը, Սոսո Պավլիոաշվիլին եւ այլ հայտնի երգիչներ ու խմբեր: Ու ինձ համար մեծ պատիվ էր այդ մրցանակին արժանանալը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ