Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրել Դավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքով ՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈ ՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերով Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտում Հուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորել ԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին

Դավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքով

Հասարակություն
 
«Վեոլիա Ջուր» ընկերության հարգելի՛ ղեկավարություն,
Վերջին շրջանում Մասիս համայնքում ջրանջատումների հաճախականությունն ու տևողությունը հասել են այնպիսի մակարդակի, որն այլևս չի կարող դիտարկվել որպես սովորական կամ առանձին վթարների հետևանք։
Մեր համայնքի բնակիչները ամեն օր բախվում են ջրամատակարարման խափանումների՝ հաճախ առանց պատշաճ և ժամանակին տեղեկատվության։ Մարդիկ ստիպված են հարմարվել անորոշությանը՝ չիմանալով՝ երբ կվերականգնվի ջրամատակարարումը, ինչն է դարձել խնդրի պատճառը և արդյոք առկա է դրա լուծման հստակ ժամկետ։
Սա արդեն ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև բնակիչների նկատմամբ մատուցվող ծառայության որակի և պատասխանատվության խնդիր։
Հասկանալի է, որ ջրամատակարարման համակարգում կարող են առաջանալ վթարներ կամ անհրաժեշտություն առաջանալ իրականացնելու վերանորոգման աշխատանքներ։ Սակայն անընդունելի է, երբ նման իրավիճակները դառնում են պարբերական, իսկ դրանց հետևանքների հիմնական բեռը կրում են բնակիչները։
Առավել մտահոգիչ է ջրահեռացման համակարգի վիճակը։ Բազմաթիվ դեպքերում բնակիչների բարձրաձայնած խնդիրներին պատշաճ և օպերատիվ արձագանք չի տրվում, և քաղաքացիները ստիպված են դիմել Մասիսի համայնքապետարան՝ ակնկալելով այնպիսի խնդիրների լուծում, որոնք իրենց բնույթով և պատասխանատվությամբ անմիջականորեն վերաբերում են ծառայություն մատուցող ընկերությանը։
Համայնքապետարանը չի կարող և չպետք է մշտապես հանդես գա որպես միջնորդ՝ բնակչի և ծառայություն մատուցող ընկերության միջև։
Բնակիչը պարտավոր չէ բազմաթիվ անգամ զանգահարել, դիմումներ ներկայացնել կամ խնդրի լուծման համար համայնքապետարանի միջամտությունը պահանջել, որպեսզի իրեն հասանելիք ծառայությունը պատշաճ կերպով մատուցվի։
Ուստի, Մասիս համայնքի բնակիչների անունից պահանջում եմ «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝
- անհապաղ միջոցներ ձեռնարկել Մասիս համայնքում ջրամատակարարման խափանումների հաճախականությունն ու տևողությունը էապես նվազեցնելու ուղղությամբ,
- ապահովել վթարների և տեխնիկական աշխատանքների օպերատիվ և որակյալ վերացում,
- ջրամատակարարման յուրաքանչյուր էական խափանման դեպքում բնակիչներին տրամադրել հստակ, ամբողջական և ժամանակին տեղեկատվություն,
- ապահովել ջրամատակարարման վերականգնման ժամկետների վերաբերյալ իրական և ճշգրիտ տեղեկություն,
- անհապաղ և պատշաճ արձագանքել ջրահեռացման համակարգի վթարներին ու խնդիրներին,
- վերանայել բաժանորդների ահազանգերին արձագանքելու գործող մեխանիզմները և բացառել քաղաքացիների անհարկի երկար սպասումները,
- համայնքապետարանին ներկայացնել Մասիս համայնքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող կոնկրետ գործողությունների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն։
Մասիսի համայնքապետարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը և իր լիազորությունների շրջանակում աջակցել խնդիրների կարգավորմանը։ Սակայն համագործակցությունը չի կարող նշանակել, որ համայնքապետարանը պետք է մշտապես լրացնի ծառայություն մատուցող ընկերության աշխատանքի բացերը։
Մասիսի բնակիչները պահանջում են ոչ թե խոստումներ, այլ արդյունք։
Նրանք իրավունք ունեն ստանալու կայուն, պատշաճ և կանխատեսելի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություն։
Ակնկալում եմ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ոչ թե հերթական ընդհանուր պարզաբանում, այլ կոնկրետ գործողություններ և տեսանելի արդյունք։
Համայնքի բնակիչների համբերությունը անսահման չէ, իսկ ջրամատակարարումը մարդկանց համար պարզապես ծառայություն չէ․ այն կենսական անհրաժեշտություն է։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գառնիկ Դավթյանը ԱԺ-ում 1930-ականների քարտեզները ցույց տվեց, որտեղ Տիգրանաշենը ադրբեջանական չէԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիսՓաշինյանի շնորհիվ Շուռնուխի կեսը ադրբեջանական դարձավ, բնակիչներին ասել են՝ որ կռիվ չլինի, տվեքՍահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ 18-ամյա աղջիկը հայտնել է՝ «Էրոն» կամրջի տակ սեռական հարաբերություն է առաջարկել, մերժումից հետո գետնին է գցել ու փորձել համբուրելԴավիթ Համբարձումյանը դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը բաց նամակի տեսքովՇՏԱՊ. ՀՀ նախագահ անճանաչելիորեն փոխվել է. ՖՈՏՈՇՏԱՊ. Նարիմանյանը ցույց է տալու այն մարդկանց, ովքեր դիմակով և առանց դիմակի բռնության են ենթարկել. Խորխոռունու սպանության հետքերովԶաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է.Արտակ ԶաքարյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 16Թոշակառու տատիկը սքութերով վրաերթի է ենթարկել մեկ այլ թոշակառուի և կհայտնվի բանտումՀուսիթներ խոցել են սաուդյան F-15 կործանիչ«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին կարգավորելԱՄՆ Կոնգրեսն աջակցել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծինԴրապատին զեկույցել է Զելենսկիին, որ այլևս չի կարող երաշխավորել Դոբրոպոլեի պահպանումը. Ուկրաինական աղբյուր«Կալաշնիկով»-ը ներկայացրել է հակադրոնային պաշտպանության նոր համակարգՌուսներն այս տարի ոչնչացրել են ուկրաինական 250 լոկոմոտիվ«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում«Ժողովուրդ». Փաշինյանը մեկնելու է Գերմանիա«Հրապարակ». Ուժային կառույցները ներից լծվել նախընտրական գործընթացներին«Ժողովուրդ». ՔՊ-ի ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված