Լսի՛ր, Նիկոլ, պատգամ որպես Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ Խուգոյան Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան PISA - Անշրջելի մարտահրավեր Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Ուզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ Շաքարյանց Հայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Ուրիշների հայրենասիրությունը չափելուց առաջ՝ ձեր արածի ու չարածի մասին խոսեք․ Պետրոսյան Ռուսական գազի մատակարարումը դադարում է․ բնակչությունն ապահովվո՞ւմ է նաև իրանական գազով

Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Ներքաղաքական
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պաշտպանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է․
 
«ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան։
 
Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքի վերացման հարցը, տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)՝ նախագահությամբ դատավոր Լևոն Պետրոսյանի։
 
Մարտուն Գրիգորյանը մեղադրվում է իբրև թե ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեջ։ Մարտուն Գրիգորյանն իրեն ներկայացված այս շինծու մեղադրանքը չի ընդունում։ Հրապարակային դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը լիարժեքորեն կհիմնավորի վերջինիս անմեղությունը։
 
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված անօրինական կալանքին, ապա արձանագրենք․
 
- Վարույթին խոչընդոտելու հիմքի անհիմն լինելը․ Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է 2026թ․ օգոստոսի 14-ին՝ քրեական վարույթի հարուցումից շուրջ 3 ամիս անց։ Կալանավորման հիմքում դրվել է վարույթին խոչընդոտելու վերացական հավանականությունը, այնինչ՝ Մարտուն Գրիգորյանն այդ ամբողջ ընթացքում տեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին (ՀՀ ՔԿ հաղորդագրությունից, բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններից) և վարույթը խոչընդոտելու որևէ փորձ չի արել։ Թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և թե՛ ՀՀ դատական ատյանները բազմիցս արձանագրել են, որ տևական քննության պայմաններում խոչընդոտելու ռիսկը պետք է հիմնվի կոնկրետ փաստերի, այլ ոչ թե ենթադրությունների վրա։
 
- Վարույթ իրականացնող մարմնի հակասական վարքագիծը․ Կալանքի միջնորդության քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը դատարանին հայտնել էր, թե կալանավորումը պայմանավորված է դեռևս իրականացման ենթակա բազմաթիվ գործողություններով։ Մինչդեռ, Մարտուն Գրիգորյանին կալանավորելու հաջորդ իսկ օրը հայտարարվել է նախաքննության ավարտ։
 
Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։
Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու և խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու համար»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աղետի դեպքում Հայաստանը միջազգային օգնություն կստանա պարզեցված ընթացակարգով․ նոր կարգԼսի՛ր, Նիկոլ, պատգամ որպեսՈչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ ԽուգոյանԱշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյաPISA - Անշրջելի մարտահրավերԱյս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ինՆախկին վարչապետի ընտանիքը սգում էՈւզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. ԼավրովԵվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերիցՈւզում են՝ թող մնա, ուզում են՝ թող գնա. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ից ռուսական բազան հանելու մասինՈ՞վ ասաց, որ ռուսական գազն ավելի էժան է, այդ գինը օգտագործվում է որպես «քաղաքական արժույթ»․ ՍիմոնյանՀայկ Սարգսյանն ասեց՝ պապայի ընկերն ա, կարա՞ գա. Սիմոնյանը մանրամասներ է պատմում քրեական հեղինակության հետ հանդիպումից Չինաստանում նախազգուշացրել են արհեստական բանականության՝ պետական անվտանգության համար սպառնալիքների մասինՄոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրանՎերջ, վերջ․․․ՔՊ-ական համայնքապետին հունից հանեց դիպլոմի թեմանԳանձասարի դեպքով Հաջիևի հետ խոսել եմ, ինքն իմ համարն ունի, ես իրենը, ամեն ինչին չենք արձագանքելու,

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված