Զելենսկին ոչ պաշտոնական խոշտանգումների համակարգի գլխավոր կազմակերպիչն է A теперь я Наташа․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կարապետյանի փչած փուչիկները Ինչու Լեւոն Քոչարյանն առանձնապես աչքի չի ընկնում վերջին շրջանում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Կարո՞ղ է ամերիկան արեց… ԶԱՐՄԱՆՔ Իրանին միջուկային հարված հասցնելու թեման կտրուկ ակտիվացավ Ինչ կարող էինք զիջել, արդեն զիջել ենք․ Տիգրան Աբրահամյան Եվրոպան ընդհուպ մոտեցավ տնտեսաքաղաքական մեգաճգնաժամի շեմին Ինչ է առաջարկելու ՔՊ-ն մանդատավոր ընդդիմությանը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ․ «Իշխանություն»

Մեծ Բրիտանիան ներկա տեսքով կարո՞ղ է աշխարհի քարտեզներից վերանալ

Միջազգային

Այս­պի­սով, ինչ­պես նա­խօ­րեին գրել էինք, Մեծ Բ­րի­տա­նիա­յի փլուզ­ման սցե­նա­րը պաշ­տո­նա­պես դար­ձավ հնա­րա­վոր: Խոս­քը նա­խօ­րեին Քար­դի­ֆում կա­յա­ցած Շոտ­լան­դիա­յի, Ո­ւել­սի եւ Հ­յու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դիպ­ման մա­սին է, որ­տեղ ստո­րագր­վեց, կա­րե­լի է ա­սել, ան­նա­խա­դեպ հու­շա­գիր` ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի վե­րա­բեր­յալ: Այ­սինքն, այդ ե­րեք ինք­նա­վա­րութ­յուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին հան­րաք­վեով Մեծ Բ­րի­տա­նիա­յից ան­ջատ­վե­լու հնա­րա­վո­րութ­յան մա­սին։

Ի­հար­կե` ա­սել, որ այս ի­րա­վի­ճակն ան­խու­սա­փե­լի է դարձ­նում Մեծ Բ­րի­տա­նիա­յի կազ­մա­լու­ծու­մը չորս մա­սի, սխալ կլի­ներ: Ա­վե­լին, կա­րե­լի է մի շարք փաս­տարկ­ներ բե­րել, որ այդ գոր­ծըն­թա­ցը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կձա­խող­վի: Այդ թվում, որ այդ փաս­տա­թուղ­թը չու­նի ի­րա­վա­կան ուժ: Դ­րա ստո­րագ­րող­նե­րը` Շոտ­լան­դիա­յի, Ո­ւել­սի եւ Հ­յու­սի­սա­յին Իռ­լան­դիա­յի ա­ռա­ջին նա­խա­րար­նե­րը, սո­վո­րա­կան ուլտ­րա­լի­բե­րալ­ներ են, ո­րոնց տե­րե­րը, ի­հար­կե, թույլ չեն տա «դո­զա­յից» ա­ռաջ գնալ: Վեր­ջա­պես, որ Լոն­դո­նը թույլ չի տա, որ նման ի­րա­կան գոր­ծըն­թաց զար­գա­նա. մի քիչ կա­վե­լաց­նի սուբ­սի­դիա­նե­րը, եւ ա­մեն բան կվե­րա­դառ­նա իր նախ­նա­կան հու­նին:

Բ­նա­կան է, որ կան նաեւ հա­կա­փաս­տարկ­նե­ր: Նախ, որ այդ ե­րեք ինք­նա­վա­րութ­յուն­նե­րը դա­րե­րով են օ­րա­կար­գում պա­հել ի­րենց ան­կա­խութ­յան հար­ցը, եւ ե­թե հի­մա դրա շան­սը տես­նում են, ա­պա մին­չեւ վերջ կա­րող են գնալ: Կամ որ այ­սօր Լոն­դո­նը չու­նի այն եր­բեմ­նի ի­րա­կան կշիռն ու ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րը, որ կա­րո­ղա­նա ար­գե­լա­կել ան­կա­խութ­յան այդ գոր­ծըն­թա­ցը: Ա­ռա­վել եւս, որ ա­րագ տեմ­պե­րով ըն­թա­ցող երկ­րի իս­լա­մա­կա­նա­ցու­մը, ներ­կա­յիս չհան­դարտ­վող եր­կա­րամ­յա կա­ռա­վար­ման ճգնա­ժա­մը էլ ա­վե­լի են թու­լաց­նում Լոն­դո­նի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը: Եվ այս­պես շա­րու­նակ:

­Կարճ ա­սած, այս բո­լոր գոր­ծոն­ներն էլ կան, դրանք այս կամ այն չա­փով գոր­ծում են, ի­րա­վի­ճա­կը դի­նա­միկ փո­փո­խութ­յուն­նե­րի փու­լում է, վեր­ջա­պես, ներ­կա աշ­խար­հում ժա­մա­նա­կին ա­մեն անհ­նար բան թվա­ցո­ղը հի­մա դար­ձել է հնա­րա­վոր: Եվ թե այս ամ­բող­ջա­կան կոմպ­լեք­սը կհասց­նի՞ Մեծ Բ­րի­տա­նիա­յի կազ­մա­լուծ­ման, ե­րե­ւի միայն ժա­մա­նա­կը ցույց կտա:

­Սա­կայն այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը շատ կա­րե­ւոր է դառ­նում մեկ այլ տե­սանկ­յու­նից: Փաս­տը սա է. ե­թե Բ­րի­տա­նիա­յում նո­րից ա­ռա­ջին պլան են գա­լիս երկ­րի մաս­նատ­ման մի­տում­նե­րը, ընդ ո­րում` բո­լոր կոմ­պո­նենտ­նե­րի ներգ­րավ­մամբ եւ ոչ թե այս թե­ման մշտա­պես ա­ռաջ տա­նող Շոտ­լան­դիա­յի կող­մից, ա­պա դա ար­դեն մեկ բան ա­վե­լորդ ան­գամ ջրի ե­րես է հա­նում: Այն է, եր­բեմ­նի ի­րա­կա­նում մեծբրի­տա­նա­կան կայ­ս­րութ­յունն ար­դեն այն ու­ժա­յին վի­ճա­կին է հա­սել, որ ներ­քին մաս­նատ­ման ռիս­կե­րը կա­րո­ղա­նում են այդ մա­կար­դա­կին հաս­նել: Ու վի­ճա­կը կա­րող է էլ ա­վե­լի խո­րա­նալ, ե­թե հա­ջորդ խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րում, ո­րոնք կա­րող են լի­նել նաեւ ար­տա­հերթ, իշ­խա­նութ­յան գան Նայ­ջել Ֆա­րա­ջի կու­սակ­ցութ­յան անգ­լիա­ցի ազ­գայ­նա­կան­նե­րը: Հա­վա­նա­կա­նութ­յու­նը շատ մեծ է, միայն թե այս թիմն ի­րա­կա­նում մեծ համ­բավ չու­նի Բ­րի­տա­նա­կան թա­գա­վո­րութ­յան ազ­գա­յին ինք­նա­վա­րութ­յու­ննե­րի շրջա­նում։ Սա ոչ թե պար­զա­պես խոս­տա­նում է էլ ա­վե­լի խո­րաց­նել ան­ջա­տո­ղա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րը, այլ ընդ­հուպ` ներ­քին քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ռիսկն է դառ­նում էա­կա­նո­րեն բարձր:

Մ­յուս կող­մից էլ կա նաեւ այն հար­ցը, թե գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րին ներ­կա փու­լում առ­հա­սա­րակ պե՞տք է միաս­նա­կան Մեծ Բ­րի­տա­նիան: Եր­բեմ­նի գի­գան­տը ներ­կա պա­հին դար­ձել է աշ­խար­հի մասշ­տա­բով սո­վո­րա­կան պե­տութ­յու­ն: Եվ ե­թե ներ­կա պա­հին դեռ կա­րո­ղա­նում է տա­րաբ­նույթ ինտ­րի­գա­յին մե­խա­նիզմ­նե­րով մնալ ջրի ե­րե­սին, ա­պա մեկ է, հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն զի­ջում է դիր­քե­րը բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րով: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, որ­տեղ ժա­մա­նա­կին բրի­տա­նա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը բա­ցար­ձակ էր, այս պա­հին այդ ազ­դե­ցութ­յու­նը դար­ձել է երկ­րոր­դա­կան: Էլ ա­վե­լի վատ վի­ճակ է ա­սիա­կան տա­րա­ծաշր­ջա­նում, որ­տեղ բրի­տա­նա­կան դիր­քե­րի ան­կու­մը ոչ թե պար­զա­պես բա­ցար­ձակ է, այլ սկսել է եր­բեմ­նի գա­ղութ Չի­նաս­տա­նի ա­ռաջ ի­րեն «խո­նարհ հար­սի» պես պա­հել: Միակ ուղ­ղութ­յու­նը, որ­տեղ դեռ ինչ­–որ ազ­դե­ցութ­յուն ու­նեն, Ուկ­րաի­նան է: Այս­տեղ էլ ո­րե­ւէ լուրջ հա­ջո­ղութ­յուն չկա, եւ ե­թե ռուս­նե­րը հաս­նեն վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի, ա­պա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով Մեծ Բ­րի­տա­նիա­յի դիր­քը դառ­նում է զրո­յա­կա­նին մոտ: Կա­րե­լի է ա­սել` «մին­չեւ վերջ սպառ­ված ակ­տիվ» «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յան» հա­մար, ո­րը պա­հե­լու ծախ­սե­րը կա­րող են շատ ա­վե­լի մեծ լի­նել, քան ե­կող ե­կա­մուտ­նե­րը:

Իսկ մաս­նատ­ման դեպ­քում կա­րե­լի է նաեւ ե­կամ­տա­բե­րութ­յուն սպա­սել: Օ­րի­նակ, պա­տա­հա­կան չէ, որ վեր­ջերս Թ­րամ­փը Բ­րի­տա­նիա­յին հան­դի­մա­նում էր, թե հայտն­վել են խո­րը է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մի մեջ, սա­կայն չեն կա­րո­ղա­նում օգ­տա­գոր­ծել Հ­յու­սի­սա­յին ծո­վի ած­խաջ­րած­նա­յին ռե­սուրս­նե­րը: Ու հե­րիք չի, որ ի­րենք չեն օգ­տա­գոր­ծում, չեն թող­նում նաեւ ու­րիշ­նե­րին: Իսկ մաս­նա­տ­ման դեպ­քում, ե­թե այդ գո­տին մնում է Շոտ­լան­դիա­յին, ա­պա լիո­վին այլ պատ­կեր կա­րող է ստաց­վել:

­Մի խոս­քով, թեեւ դեռ ան­հա­վա­նա­կան է թվում, որ Մեծ Բ­րի­տա­նիան ներ­կա տես­քով կա­րող է աշ­խար­հի քար­տեզ­նե­րից վե­րա­նալ, սա­կայն ապ­րում ենք այն­պի­սի գլո­բալ ժա­մա­նակ­նե­րում, երբ ա­մեն անհ­նար բան դար­ձել է հնա­րա­վոր:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/72164 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ