Հարված գոտկատեղից ներքեւ. Ռուսները ոչնչացրեցին Զելենսկու «Կվարտալ 95»-ի ռեկվեզիտների պահեստը Չի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները բաքվի բանտում են․ Դանիելյան Ռուսաստանը կարող է կամ մեծ տերություն լինել, կամ ընդհանրապես չի լինի. Մեդվեդև Ռուսաստանը Իրանին տրամադրել է արբանյակային տվյալներ՝ ամերիկյան բազաներին հարվածների համար. CNN Լավրով. Մոսկվան արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում կդիտարկի որպես պատերազմի հայտարարում Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Ալավերդյան Լսի՛ր, Նիկոլ, պատգամ որպես Ոչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ Խուգոյան Աշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Ինչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ Ալավերդյան

Հանդիպում

Ըստ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչեւ ցմահ ազատազրկման։ Այս ընթացքում նրանք ենթարկվել են հալածանքների, կտտանքների եւ հոգեբանական ծանր սթրեսների: Մինչդեռ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն այս ամենը մեկնաբանում է մեկ նախադասությամբ՝ նրանց մաղթելով շուտափույթ ազատում: Հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

Օրերս «Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասել է, որ մեր հայ գերիներից երկու անձի վրա եղել է դաջվածք՝ խաչի տեսքով, որոնք Ադրբեջանի բանտում այրել են եւ այդ երկու հայ գերիներին ենթարկել փաստացի խոշտանգման։ Այս ամենից հետո՝ կրկին լռում է ՄԻՊ-ը: Ի՞նչ կասեք այս մասին։

— Կասեմ հետեւյալը՝ իշխանության հայտարարությունները գրեթե ամբողջապես վերաբերում են դեպի Եվրոպա ճանապարհ բռնելուն։ Սիրելինե՛րս, խոշտանգումների մասին Եվրոպական կոնվենցիան հիմնականում նվիրված է Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստեղծմանը, նրա կառուցվածքին, նրա գործառույթին։ Ի դեպ, մենք այդ կոմիտեի անդամ ենք: Ըստ այդմ, կարծում եմ, ամենաճիշտ ճանապարհն է դիմել հենց այդ կառույցին։ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կայքի վրա վերջին զեկույցը 2023 թվականի զեկույցն է։ Այն, ինչ այս ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, եւ այս առումով Ադրբեջանում արդեն երեք տարի գտնվող մեր  հայորդների վիճակը պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ 2023 թվականից հետո Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դա չի նայել:

Ի՞նչն է խանգարում հատուկ զեկույցով հանդես գալ Մարդու իրավունքների պաշտպանին ու դիմել այդ կոմիտեին, դիմել ՄԱԿ-ին: Եվ ընդհանրապես, ես էլի եմ ասում՝ այն, ինչ պետք է, իշխանությունը չի անում: Ինձ համար այստեղ գրեթե չկան փակ ինչ-որ հարցեր: Ես էլի եմ շեշտում՝ ունեմ հիմնավոր կասկածներ՝ այս իշխանության հետ կապված, այսպես ասած, այս պատմության մեջ խառնված լինելու հարցում, բայց Մարդու իրավունքների պաշտպանը պետք է արձագանքի, եւ դա նրան ոչ միայն կզարդարի, այլ նաեւ կզարդարի հենց այս իշխանություններին, որոնք մատը մատին չեն տալիս:

Որեւէ մեկը չի կարող պահանջել Մարդու իրավունքների պաշտպանից, որ վերջինս անի ավելին, քան ինքը կարող է, բայց նա գոնե կարող է արձագանքել։ Ի դեպ, ինքը կարող է հանդես գալ հայտարարություններով։ Հիշեցնեմ, որ Միջազգային Կարմիր խաչի կոմիտեն հանված է Ադրբեջանից, այսինքն՝ ավելի քան տարօրինակ վիճակ է, երբ մեր հայորդիները հայտնվել են ամբողջովին միայնակ՝ անազատության մեջ, այնպիսի իշխանությունների իրավունքների ներքո, որոնք իրենց անվանում են «պետական ահաբեկիչ»։ Չի կարելի՞, ի վերջո, ուղղակի, Մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով այցելել եւ այդ ամեն ինչը լուծել: Եթե իշխանություններն ու պաշտպանը խելացի մոտենան, նրանք կտեսնեն, որ որեւէ մի խոչընդոտ չկա, Մարդու իրավունքների պաշտպանի համար գործել ակտիվ, դիմել Եվրոպական կոմիտեին, ՄԱԿ-ին։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հարված գոտկատեղից ներքեւ. Ռուսները ոչնչացրեցին Զելենսկու «Կվարտալ 95»-ի ռեկվեզիտների պահեստըՉի կարող լինել խաղաղություն, եթե մեր հայրենակիցները բաքվի բանտում են․ Դանիելյան Ռուսաստանը կարող է կամ մեծ տերություն լինել, կամ ընդհանրապես չի լինի. ՄեդվեդևՌուսաստանը Իրանին տրամադրել է արբանյակային տվյալներ՝ ամերիկյան բազաներին հարվածների համար. CNNԼավրով. Մոսկվան արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում կդիտարկի որպես պատերազմի հայտարարումԻնչ պետք է, իշխանությունը չի անում, մեր հայորդիները մնացել են միայնակ․ ԱլավերդյանԱղետի դեպքում Հայաստանը միջազգային օգնություն կստանա պարզեցված ընթացակարգով․ նոր կարգԼսի՛ր, Նիկոլ, պատգամ որպեսՈչ մի բանից բացարձակապես վախենալու չունեմ. Արտյոմ ԽուգոյանԱշնանային սրացումներ ԱԺ-ում․ ԶԱՐՄԱՆՔՄարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյաPISA - Անշրջելի մարտահրավերԱյս տարի գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, հակառակը՝ ունենք նվազում. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ինՆախկին վարչապետի ընտանիքը սգում էՈւզո՞ւմ ես Եվրամիություն, գնա՛, բայց քո հաշվին, ոչ թե մեր․ ՇաքարյանցՌԴ-ն չի ցանկանում վճարել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության համար. ԼավրովԵվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերիցՈւզում են՝ թող մնա, ուզում են՝ թող գնա. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ից ռուսական բազան հանելու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված