Մնում է ասել՝ սա էլ կերաք, բա հետո՞...
ՀասարակությունՏեւական ժամանակ է՝ ծաղիկներ արտադրող ջերմոցները, ծաղիկ աճեցնողները ծաղիկը Ռուսաստան չարտահանելու պատճառով զգալիորեն իջեցրել էին ծաղկի գները:
Երեւանում զբոսնելիս նույնիսկ մի տեսակ գեղեցիկ տեսարանի էինք ականատես լինում, քանի որ բոլորի ձեռքին մի մեծ ծաղկեփունջ էր: Սակայն, ուրախությունն ու տեսարանը շաքարով կտրենք:
Սեպտեմբերի 13-ին, Սուրբ խաչի (Խաչվերաց) տոնի եւ դրան հաջորդող Մեռելոցի օրերին ծաղիկների գները Հայաստանում ավանդաբար եւ կտրուկ բարձրացան։
Հարց է ծագում, սպառողները միայն սգի եւ տոնի հաշվի՞ն են փորձում հարստանալ: Կամ հասարակ ժողովրդի հաշվի՞ն են կարողանում իրենց բիզնեսը աճեցնել: Թե բա՝ ծաղիկների թանկացումը պայմանավորված է սելիտրայի, թունաքիմիկատների գների բարձրացմամբ: Բա այդ դեպքում ինչո՞ւ նույն մեղադրանքն իշխանությանը չեք ներկայացնում, ինչո՞ւ նույն թանկացումը կասեցնել իշխանությունից չեք պահանջում: Թե՞ ուժներդ պատում է միայն գերեզման գնացող հասարակ ժողովրդի վրա:
Ակամայից հիշեցինք, թե ինչպես էր, մեղա Աստծո, 44- օրյա պատերազմի ժամանակ որոշ սպառողների մոտ բարձրացել ծաղկեպսակների գները: Մնում է ասել՝ սա էլ կերաք, բա հետո՞...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
