Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւին Ընդդիմությունն իմ տպավորությամբ մինչ այս պահն օրակարգ չունի․ Նաիրա Զոհրաբյան Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...

Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆՆ այս անգամ ամբիոնից զարմանալիորեն որոշել էր խոսել ոչ թե իր հարեւան Պողոսից, այլ՝ ընդդիմությունից։ Նա այս անգամ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական վերլուծություն էր արել ու եզրահանգել, թե՝ ընդդիմության սիրտն աղետաբեր պատերազմ է ուզում։ «Բա էդ աղետաբեր պատերազմն ո՞ւմ երեխեքի հաշվին եք ուզում, այսինքն՝ դուք մտածում եք, որ եթե հանկարծ պատերազմ եղավ, դուք պիտի հով նստեք, որոշակի գումար ուղակեք մեր զինվորներին ու ասեք՝ մենք հոգնեցինք, ուրիշի երեխաները թող գնան զոհվե՞ն։ Այդպես չի՛ լինելու, մենք՝ մեր ժողովուրդը, դա թույլ չի տալու», - խրոխտ հայտարարել է բանակում չծառայած Թունյանը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ 44-օրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը, Թունյանին հիշեցնում է․ «Ձեր իշխանության գալու օրվանից Հայաստանի Հանրապետությունը ողողված է արյան հոտով։ Դուք, երեւի, պետք է այդ հարցերը տաք ձեր շատ սիրելի վարչապետին ո՞ւմ երեխաների հաշվին է 2019 թվականից մինչեւ այսօր մեր բանակում զոհեր գրանցվում՝ թե՛ պատերազմի շրջանակներում, թե՛, չգիտես ինչու, ինքնասպանությունների, հանկարծակի մահերի ու դժբախտ պատահարների հետեւանքով։ Ո՞ւմ երեխաների կյանքի ու արյան հաշվին է այս ամենը տեղի ունենում, պարո՛ն Թունյան։ Դուք եք այս ամենի պատասխանատվությունը կրող իշխանությունը։ Եվ նախքան ուրիշներին հարցեր տալը, գուցե արժե՞ հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը»։

Ոչ պակաս զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր ԱՐԱՔՍՅԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Տակավին երիտասարդ պատգամավորը ԱԺ ամբիոնից, առանց դույզն-ինչ հաշվելու, թե քանի տարեկանում է դպրոց գնացել, եւ ինչ կապ ուներ իր նկարագրածն իր հետ՝ նշել է․ «Մի դրվագ պատմեմ իմ սովորելու տարիներից. երբ ես «մացեմածիկայի» ժամին գրատախտակին էի «գնում», գրատախտակին «գնալուց» առաջ տասը րոպե ձեռքերս պետք ա ոչ թե վառարանի մոտ պահեի, այլ, բառիս բուն իմաստով, կպցնեի վառարանին, որ ձեռքերս տաքանար, կներեք, ճոխացրեցի՝ գոլանար, որ կարողանայի կավիճը բռնել: Վստահ եմ՝ դուք էլ դրանից լավ պայմաններում չեք սովորել»։ Համաձայնեք, որ երբ դպրոցում դասարանով ո՛չ էքսկուրսիաների ես գնում, ո՛չ ուխտագնացությունների, այլ «գրատախտակին ես գնում», կավիճը կարող է լավ մրսացնել, մանավանդ որ չգիտես՝ մաթեմատիկան «մացեմածիկան» չէ։ Իսկ եթե ավելի լուրջ, ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հարց է բարձրացնում․ «Միթե՞ ՔՊ-շնիկները չէին կարող նույն թեզը գոնե մի 5 տարի մեծ մեկի բերանով արտասանել, գոնե սենց «դյոշ» ստի վրա չբռնվեր»։

Ի դեպ, կրթության մասին։ 21-րդ դարում, երբ աշխարհի տարբեր երկրների դպրոցներում բռնության դեմ պայքարը վաղուց դարձել է կրթական քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը, Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր ՄՈՒՀԱՄՄԱԴ ԻԲՐԱՀԻՄ ԱԼ-ԶՈՒԱԲԻՆ առաջարկում է դպրոցներում երեխաների նկատմամբ ֆիզիկական պատիժը կրկին թույլատրելի դարձնել՝ թեկուզ «որոշակի սահմանափակումներով»։ Իհարկե, եթե հաշվի առնենք, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան նախկինում իսլամիստ ահաբեկիչ էր, որը ֆոտոսեսիա էր անում մարդկանց կտրած գլուխների հետ, էլի, փառք Աստծո, որ աշակերտներին միայն ծեծելու են։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված