Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր» Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ) Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ) ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում Մենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ Մարտիրոսյան Բելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան ՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւին Ընդդիմությունն իմ տպավորությամբ մինչ այս պահն օրակարգ չունի․ Նաիրա Զոհրաբյան Գուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔ

Նախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ Հովսեփյան

Ներքաղաքական

Newspress.am կայքի հիմնադիր-տնօրեն ԱՐԻԱՆԱ (ԱՐՄԵՆՈՒՀԻ) ՀՈՎՍԵՓՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ «Նիկոլի ջեբի շուն» ընդդիմությունը շուտով կհայտարարի այլընտրանքային վարչապետի թեկնածուի անունը։ Նա տվել է մի քանի հուշում՝ թեկնածուն լինելու է նախկին նիկոլական, հիմա սուտի թունդ ընդդիմադիր, քիթն էլ վիրահատած է։ «Իրավունք»-ը հետաքրքրվել է նրանից, թե կոնկրետ ում կամ որ քաղաքական շրջանակներին նկատի ունի։

Մինչեւ վերջ փակագծերը չեմ կարող բացել, որովհետեւ օրեր առաջ է կայացվել այս որոշումը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղները» եւ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպում են ունեցել եւ որոշել են, որ ունենան իրենց այլընտրանքային վարչապետին թեկնածուն։ Պարզապես, այստեղ զավեշտալին այն է, որ այդ թեկնածուին ում ընտրել են, ինչպես ես գրել եմ իմ սոցէջում, քիթը վիրահատված մի անձնավորություն է:

Ինձ համար այս ընդդիմությունը Նիկոլից ավելի վատն է։ Նրանք այն ուժերն են, որոնք 3-ը մեկում են ու կարելի է հենց իրենց եռագլուխ անվանել՝ Նիկոլի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի թիմը։ Սա կարծում եմ՝ հենց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյով» է կազմակերպվել, որպեսզի այնպիսի մարդ լինի այլընտրանքային վարչապետի թեկնածու, որ ժողովուրդն էլ ավելի զզվի իրենց թեկնածուից՝ դրանով առավել ամրապնդելով Նիկոլի աթոռը։

Վաղուց է, ինչ կասկածներ ունեմ, որ իրենք են Նիկոլի աթոռն ամուր պահողները, քանի որ Նիկոլն իր սեւ գործը դեռ ավարտին չի հասցրել։ Պարզապես, իրենք պիտի նման շոուներ անեն, առաջ բերեն քիթը վիրահատած նախկին նիկոլականի, ով Նիկոլի հետ քայլում էր: Ասել եմ, կրկնում եմ՝ ինձ համար նախկին նիկոլական բացարձակապես չկա, ով ուզում է լինի։ Հիմա տվյալ անձը դարձել է իբրեւ կարկառուն ընդդիմադիր, կուլտուրական մի դեմք ու նրան բերելու, ներկայացնելու են իբրեւ այլընտրանքային վարչապետի թեկնածու:

Սա ինչպե՞ս հասկանանք: Ուրեմն, մեր երկրում նորմալ, ուժեղ կայացած տղամարդ չկա՞, որ Նիկոլի հետ ինչ-որ նախկին քայլողի պիտի բերեին: Մի անձի, ով գրկից գիրկ էր թռնում։ Նա այն մարդն է, որ ասում էր՝ եթե Նիկոլը նորից վերընտրվի, ես խորհրդարան չեմ մտնի։ Հիմա հարցն ուզում եմ ուղղեմ տվյալ անձնավորությանը՝ բա ինչի՞ մտաք, Դուք ինքնասիրություն չունե՞ք։ Սա մի շոու է՝ վերջնական ժողովրդին տապալելու, հիասթափեցնելու եւ Նիկոլի աթոռն էլ ավելի ամրապնդելու համար, որպեսզի ավարտին հասցվի Հայաստանի լուծարումը։

Ո՞ւմ մասին է խոսքը, գուցե անուն-ազգանունն ասե՞ք։

Նա կին է, ով Նիկոլի հետ քայլել է: Նրա քիթը վիրահատված է, նախկին նիկոլական, իսկ հիմա դարձել է կարկառուն ընդդիմադիր: Թե ով է գուշակեք ինքներդ: Պատահական չէր այդ գրառումս: Նպատակս այն էր, որ ամոթ ունենան եւ այդ լուրը հանրությանը չմատուցեն: Մեր երկրին պետք է ուժեղ կայացած տղամարդ, որպեսզի կարողանա այս իրավիճակում փրկել մեզ ու հայրենիքը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Փաշինյանի հետ լուսանկարը «մեղք» է, իսկ նրա գովքը՝ «հումոր»Ռուսները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող եւս հինգ բեռնանավեր (Տեսանյութ)Ռուսները խոցել են Ուկրաինայի երկաթուղիների գրասենյակը (Տեսանյութ)ԵՄ դեսպանները կրկին չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցումՄենք այս պետությանը պետք չենք․ Անահիտ ՄարտիրոսյանԲելառուսը օգնում է Ռուսաստանին հարվածել Լեհաստանի հետ սահմանին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններՆախկին նիկոլականին ներկայացնելու են իբրեւ վարչապետի այլընտրանքային թեկնածու․ ՀովսեփյանՔՊ-ի կեղտոտ սպիտակեղենը փռել են արեւինԳուցե արժե հարցնեք ինքներդ ձեզ՝ ինչի՞ եք հասցրել այս երկիրը․ ԶԱՐՄԱՆՔՈր խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք․ ԲԱՄԲԱՍԱՆՔԵրեւանն արդեն շատ մեծ է, դրա համար չվում են Տիգրանաշեն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԴատապարտելի է իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը. Գերագույն հոգևոր խորհուրդ Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. ՄարագոսՍիրո անունը Հայաստան է․ Սպարտայի ջերմ գրառումը Արարատ-Արմենիայի հետ խաղից հետոԲռնցքմարտի ԵԱ-ում այսօր Հայաստանն ունի 5 բռնցքամարտիկ Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված